RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-08-09 21:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 2137, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԵՎ... ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Երեկ, մինչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվում էր Գազայում պաղեստինցիների դեմ իսրայելական բանակի դաժան գործողություններին գնահատական տալու հարցը եւ լսվում էին UNRWA-ի (պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի կազմակերպություն) պաշտոնյաների սարսափելի զեկույցները Գազայի գլխավոր եւ միակ էլեկտրակայանի պայթեցման հետեւանքների, Բեյթ Հանուն եւ Ջաբալիյա թաղամասերում եւ այլուր բազմամարդ ապաստարանների վերածված դպրոցների, մեծ ու փոքր հիվանդանոցների ու շուկայի ռմբակոծման եւ 1300-ից ավել քաղաքացիական զոհերի եւ հազարավոր վիրավորների վերաբերյալ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի (որին ամերիկացիները փաղաքշաբար Բիբի են կոչում) պահանջով Ցահալը համալրվում էր եւս 16 հազար պահեստայիններով, ռազմական գործողություններին մասնակցողների թիվը հասցնելով 86 հազարի:

Անկախ ՄԱԿ-ի ԱԽ ավելի ուշ կայացնելիք որոշումից ու դրա ավել կամ պակաս ուժգնությունից, Իսրայելի կառավարությունը ավելի քան ինքնավստահ է թվում շարունակելու ռազմական գործողությունները, որոնց կապակցությամբ նույն Նաթանյահուն հայտարարեց, որ դրանք դեռեւս առաջին փուլն են: Նա ինքնավստահ է բազմաթիվ պատճառներով: Առաջինՙ Իսրայելը 1948 թ.ից ի վեր 5-6 տասնյակ նման որոշումներ է անտեսել: Երկրորդՙ դեռ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի սենատը օրինակելի՜ միաձայնությամբ քվեարկեց Իսրայելին 350 մլն դոլար նվիրելու օգտին, որպես օժանդակություն «ավտանգության ամրապնդմանը», իսկ երեկ որոշեց լրացուցիչ զինամթերք հասցնել իր զինակցին: Երրորդՙ «Համասը» գլխովին ջախջախելու, Գազան «մաքրագործելու» եւ երկարաժամկետ գրավման տակ պահելու կողմնակից է հրեա ազգաբնակչությանՙ աննախադեպ 87 տոկոսը:

Կա նաեւ մեկ ուրիշ պատճառՙ անմիջական հարեւանների անգործունեությունը: Եգիպտոսի նոր իշխանությունները ոչինչ չեն անի «Համասը» փրկելու համար: Սիրիան գերզբաղված է իսլամիստների հետ ներքին «մաշումի պատերազմով»: Իրաքը պատառ-պատառ է լինում նույն ջիհադիստների ձեռքով: Ծոցի հարուստ երկրները առավելագույնը «մարդասիրական օգնություն» կարող են առաքել պաղեստինցի տուժածներին: Իրանը զբաղված է ԱՄՆ-ի եւ դաշնակիցների կողմից իր դեմ հաստատված պատժամիջոցները մեղմացնելու ջանքերովՙ իր միջուկային ծրագրից զիջումների գնով: Թուրքիան, հակառակ Էրդողանի բոցաշունչ ելույթներին, «ցեղասպան» ու «ֆաշիստ» որակումներին, մնում է ու կմնա տարածաշրջանում Թել Ավիվի գլխավոր դաշնակիցը: Մինչ Մոսկվան հետզհետե ավելի է խրվում ուկրաինական ճահիճների մեջ:

Սա իրոք պատմական աննախադեպ պահ է Բիբիի իշխանության համար: Այլեւս գոյություն չունի արաբ-իսրայելական կոնֆլիկտ: Այլ գոյություն ունի պաղեստին-իսրայելական կենաց-մահու պայքար: Պետք է ամեն գնով, թեկուզ սեփական զինվորների համեմատաբար մեծ արյան գնով նվաճել Գազան, կանխել «Համաս»-«Ֆաթհ» ուրվագծվող համաձայնությունը, անիմաստ դարձնել «երկու պետություն» բանաձեւը, չեզոքացնել պաղեստինյան դիմադրությունը, ավելի խորը հետախուզել Գազայի տակի հողը եւ ափամերձ ծանծաղուտները, որտեղ գազ եւ նավթ կա:

Իսկ ինչ վերաբերում է միջազգային հասարակական կարծիքին, հրեական համաշխարհային լոբբին, լրատվամիջոցները շատ լավ գիտեն ջրել ամեն փաստ եւ ապացույց, որ հօգուտ կարող է լինել «պաղեստինցի ահաբեկիչներին»:

Կհաջողվի՞ Իսրայելին ամբողջովին ընկճել պաղեստինցիներին: Ժամանակավորապեսՙ այո: Բայց լուծում տալ կոնֆլիկտինՙ երբեք: Փոխադարձ թշնամանքը եւս առավել խորանալու է: Սա այն հակամարտությունն է, որը լուծում չունի, ինչպես ասում ենՙ ժառանգաբար, սկզբունքորեն: Ավետյաց երկրի համար, Միջերկրականի այդ բարակ շերտի համար պայքարը սկսվել է ոչ թե 1948-ին, այլ երկուսուկես հազարամյակ առաջ, բիբլիական ժամանակներից, երբ սեմական այս երկու ցեղերըՙ հրեաներն ու փղշտացիք (ֆլստինցիք-պաղեստինցիներ) կատաղի, արյունոտ, ցեղասպանություններով լիքը պայքար էին մղում իրար դեմՙ հողի ու ջրի համար: Կյանքի՛ համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ