«Պուտինը սպանեց իմ որդուն», «Պուտինի զոհերը», «Պուտինի հրթիռները»- սրանք անգլիական թերթերի վերնագրերից ենՙ առաջին էջի ողջ ծավալով փռված, եւ լույս են տեսել հուլիսի 18-ին, մալայզիական «Բոինգի» կործանման հաջորդ իսկ օրը, երբ դեռ ոչ մի հետաքննություն չէր կատարվել, ոչ ոք դեռ հայտարարություն չէր արել, բացի Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյից:
Երեկ հրաժարական է տվել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Իր հրաժարականի մասին հայտարարելով Գերագույն Ռադայում, նա այն պայմանավորել է կոալիցիայի փլուզմամբ, ինչպես նաեւ իր ղեկավարած կառավարության օրենսդրական նախաձեռնությունների տապալմամբ Ռադայում: Նրա հրաժարականից մի փոքր վաղ Ռադայի «Եվրոպական ընտրություն» կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարություններ էին արել «Ազատություն» եւ «Ուդառ» կուսակցությունները: Այժմ Ուկրաինային ...
Վերջին ամիսները Հայաստանի համար կարելի է բնութագրել որպես պատրանքներից հրաժարվելու ամիսներ: Այն, ինչ պարզ ու անդառնալի էր թվում առաջ, վերջին ամիսներին մեկ առ մեկ կասկածի տակ է դրվում, նշանակություն փոխում, պահանջների վերաձեւակերպում պարտադրում: Օրինակ` ավելի վաղ հնարավոր չէր, որ Ադրբեջանին զինելու Ռուսաստանի գործելակեպի առիթով երկրի ղեկավարները բարձրաձայն մտահոգություն արտահայտեին, հիմա ...
Մոսկվայում Լեւոն Հայրապետյանի կալանավորմանն անդրադարձել է նաեւ «Ռեգնում»-ը: (http:/www.regnum.ru/news/polit/1827448.html) Խոսելով կատարվածի հավանական շարժառիթների մասին, հեղինակը կարծում է, որ «դրանք կարող են լինել ինչպես քաղաքական, այնպես էլ` երկրային»:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակականությունն ապահովելու նպատակով առաջարկված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն այդպես էլ մնում է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ կողմերի օրակարգում, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայանում: Ու մինչ քննարկվում էր Ֆրանսիայում նման մի հանդիպման կազմակերպման հնարավորությունը, հիմա էլ պարզվում է, հանդիպումը հնարավոր է կայանա ...
Սույն իշխանական կայքը մի խմբագրական հոդված է տպագրել` «1918թ. Հայաստան պետությունը` Ադրբեջանի գթասրտության արդյունք» վերտառությամբ: Դրանում «վերլուծված են» 1918թ. ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունները: Առանձնահատուկ «քնքշությամբ» ընդգծված է, որ «1918թ. մարտին Էրզրումի տակ Հայկական կորպուսի պարտությունից հետո Թուրքիային հաջողվեց Անատոլիայում լուծել «հայկական հարցը» (չակերտները` բնագրում.- Վ.Ա.) եւ հայերին մնում էր ազգային օջախ ...
Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսովան դիմել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեին եւ այդ կազմակերպության ԵՄ գրանսենյակին` կոչ անելով վերանայել 2015 թ. Բաքվում Առաջին եվրոպական օլիմպիական խաղեր անցկացնելու որոշումը:
Ալ Շուջահիյա: Այս անունը տակաւին երկար ժամանակ շրջանառութեան մէջ պիտի մնայ: Ներկայ դրութեամբ Գազայի արեւելեան հատուածին մէջ գտնուող այս շրջանին մէջ Իսրայէլ կիրակի արեւծագին հրթիռարձակումներ կատարելով սպաննած է 86 պաղեստինցիներ (այս թիւը նախնական է եւ կրնայ բարձրանալ): Զոհերուն մէջ կան մեծ թիւով երախաներ ու կիներ եւ բացայայտ է, որ զոհերը ...
Իսրայելի բանակի եւ Գազայի հատվածի զինյալների («Համաս» եւ «Իսլամական ջիհադ») միջեւ հուլիսի 8-ին սկսված բախումները չեն դադարում: Ամեն ինչ սկսվել էր երեք իսրայելցի եւ մեկ պաղեստինցի պատանիների դաժան սպանություններից:
Իրաքի տարածքի զգալի մասում եւ Սիրիայի արեւելքում ջիհադիստների հռչակած «Իսլամական պետության» գրոհայինները իրաքյան Մոսուլ քաղաքում հրկիզել են 3-րդ դարում կառուցված ասորական եկեղեցին: Մինչ այդՙ անցյալ շաբաթավերջին, նրանք քաղաքի բոլոր քրիստոնյաներին հրամայել էին իսլամ ընդունել կամ հատուկ հարկ վճարել, այլապես կենթարկվեն մահապատժի: Վերջնաժամկետի ավարտին չսպասելովՙ քրիստոնյաները հեռացել էին հարազատ քաղաքից:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության օրերս հրապարակած զեկուցագրի համաձայն, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ, FBI) ամերիկացի մահմեդականներին «խրախուսել, դրդել եւ երբեմն նույնիսկ վարձատրել է» ահաբեկչական գործողություններ կատարելու համար: Կազմակերպությունը Մարդու իրավունքների ինստիտուտի եւ Կոլումբիա համալսարանի հետ համատեղ ուսումնասիրել է ՀԴԲ-ին առնչվող 27 գործ եւ այդ կապակցությամբ հարցաքննել է 215 ...
Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հանդես եկավ, ըստ էության սենսացիոն հայտարարությամբ: Նախագահ Պուտինը, համաձայն «ՌԻԱ Նովոստի» ռուսական գործակալության, հայտարարել է. «Ցանկացած երկիր, որը մտնում է ինչ-որ դաշինքի մեջ, իր ինքնավարության ինչ-որ մասը հանձնում է, ինչը հաճախ չի բխում տվյալ երկրների ազգային շահերից: Ռուսաստանը, փառք Աստծո, ...
Լեւոն Հայրապետյանի ձերբակալության մասին առաջին իսկ տողերն արդեն, եթե չասենքՙ առաջին իսկ բառերը, բացարձակ կեղծիքով են պատված. «...ձերբակալվել է Դոմոդեդովո օդանավակայանում, որտեղ նա (Լեւոնը - Զ.Բ.) թռել էր Մոնակոյից»: Բայց սա նույնիսկ չափից ավելի կարեւոր բան է այնպիսի լուրջ հաստատության տեղեկացվածության որակի առումով, ինչպիսին է Անվտանգության Դաշնային Ծառայությունը (ՖՍԲ): Որովհետեւ ...
Երեկ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին, ասել է. «Առաջին նախագահն ամեն ինչ անում է, որ մենք մոռանանք, թե ինքը նախագահ է եղել: Չեմ կարծում, որ նա ու նրա ղեկավարած քաղաքական ուժը նույնիսկ իր դաշնակիցների մոտ ազդեցիկ համարվի: Նա ...
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթՙ ՀՀ կենտրոնական բանկի կողմից միանգամյա օգտագործման կնիքներ ձեռքբերելու նպատակով կազմակերպություն ընտրելու համար:
Միակ հիշարժան բանը, որը մնաց ՕԵԿ-ի հանրահավաքից, բացի իհարկե Արթուր Բաղդասարյանին` Ազատության հրապարակի ընդդիմադիր ամբիոնում տեսնելուց, հրապարակի տարբեր կողմերից այնտեղ` հանրահավաքի հայտարարված ժամից բավականին ուշ մտնող երիտասարդ` «ՕԵԿ-ականներից», եւ հանգամանքից, որ ՕԵԿ-ը «դեմ է», մնաց նաեւ «ԱԽՔ» գրությունը, որը մի երիտասարդ փակցրեց Բաղդասարյանի ամբիոնին, եւ, որը անմիջապես հեռացվեց, երիտասարդն էլ` ...
Շաբաթվա սկզբում հայտնի դարձավ, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին ավստրալական Սիդնեյ քաղաքում տեղի ունեցած G20 երկրների առեւտրի նախարարների հանդիպման շրջանակներում հանդես է եկել Մաքսային Միության հետ ավելի սերտ համագործակցության նախաձեռնությամբ: ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկայեւի խոսքերով, քննարկվել են «հնարավոր համագործակցության, այդ թվում եւ Մաքսային Միության եւ Թուրքիայի միջեւ ...
Երեկ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում` սպանվել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբայրը` Հարություն Գրիգորյանը: Նրա դին հայտնաբերվել է Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում` հրազենային վնասվածքով: Գյուղացիների ահազանգով գնալով ֆերմայի տարածք` դին եւ սպիտակ գույնի «Ֆորդ» մակնիշի մեքենան հայտնաբերել է Գետք համայնքի ղեկավար Հովիկ Մխիթարյանը, ով ...
Հայաստանի ստորերկրյա ջրերի պաշարները վերջին տարիներին կտրուկ նվազել են: Խոսքը մասնավորապես վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանին, որտեղ է կենտրոնացված մեր երկրի ստորերկրյա ջրերի մոտ կեսը: Թե ինչ սոցիալական, տնտեսական, բնապահպանական եւ այլ հետեւանքներ է ունենում այս կացությունը, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Ասել, թե քայլեր չեն ձեռնարկվում իրավիճակի կարգավորման ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական անակնկալն է մատուցում իր բաժանորդներին: Մինչեւ ս.թ. օգոստոսի 31-ն ընկերության բաժանորդները կարող են զանգահարել ԱՄՆ-ում եւ Կանադայում գտնվող իրենց մտերիմներին եւ ընկերներին «Հեռազանգ» ծառայության միջոցով 4,9 դրամ/րոպե սակագնովՙ նախկին 13,99 դրամի փոխարեն:
Հուլիսի 17-ի երեկոյան Ուկրաինայի երկնքում մալայզիական ավիաընկերության Ամստերդամ-Կուալա Լումպուր MH17 չվերթի «Բոինգ 777» օդանավի հետ պատահած ողբերգական միջադեպը տարաբնույթ արձագանքների ու գործողությունների առիթ դարձավ: «Պարիզիեն» օրաթերթը հաղորդում է մի յուրօրինակ հակազդեցության մասին: Դարձյալ մալայզիական ավիաընկերության A380 էրբասը հուլիսի 21-ին Լոնդոնից Կուալա Լումպուր թռչելիս շեղվել է Ուկրաինայի վրայով անցնող սովորական երթուղուց ...
Շարունակելով Հայաստանի հեռավոր, լեռնադիր եւ նոսր բնակեցված տարածքներում շարժական հաղորդակցության ծառայություններ ապահովելու ծրագիրըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ին հարակից առաջին մասնավոր կառավարվող «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» կոչվող պահպանվող տարածքում հիմնական կայան է տեղադրել:
Այն փաստը, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իրապես պահպանում եւ զարգացնում է Հայկական ազգային գիտակցությունը եւ ժառանգությունը` զանազան կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագրերի միջոցով` արդեն 108 տարվա իրողություն է: Վերցնենք թեկուզ օրերս Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում տեղակայված ՀԲԸՄ սեփական բանակավայրում մեկնարկած երիտասարդական ծրագրերի շրջանակներում անցկացվող սկաուտական հերթական` 7-րդ բանակումը, ...
Երկմտում էի` գրե՞մ, բարձրաձայնե՞մ, թե կարիք չկա: Բայց երբ լսեցի Թբլիսիում հայկական եկեղեցու վրա մի խումբ մարդկանց կազմակերպած խռովության մասին, երկմտելուս սահմանն հատվեց:
Տարիներ առաջ, երբ Վրաստանում ծանոթ պատանիներից մեկը հաղթական ելույթներ էր ունենում իր նախընտրած սպորտաձեւում, ու արդեն ստեղծվել էր մի վիճակ, երբ կարող էր երկրից դուրս մրցույթների մասնակցել, միանգամից հարց դրվեց. կամ ազգանունդ կվրացականացնես, կամ հրաժեշտ սպորտին: Այն ժամանակ հայ պատանին վիրավորական համարեց ազգանվանը դիպչելը հանուն առաջխաղացման, այդ իսկ պատճառով սպորտում ...
Քաղաք Թբիլիսի, Ցամեբուլի 8: Այս հասցեն Վրաստանի մայրաքաղաքում վաղուց ասոցիացվում է տեղի հայկական թատրոնի հետ: Պատճառն այն է, որ 159-ամյա թատրոնն իր ուրույն տեղն ունի հայկական եւ վրացական մշակութային կյանքում, մասնակցում է երկու երկրներում կազմակերպվող փառատոններին եւ հաճախ մեկնում հյուրախաղերի: Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը միակն է Հայաստանի սահմաններից ...
2014թ. հուլիսի 20-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները Լոռու մարզպետարանի եւ Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ անցկացրին տոնական միջոցառումներՙ նվիրված «Հանքագործի եւ մետալուրգի օր» մասնագիտական տոնին, Ալավերդի քաղաքի օրվան եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի 244-րդ տարեդարձին: