RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013



ՖՈՒՏԲՈԼ

Տեղադրվել է` 2013-12-26 23:27:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1703, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 38

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՃԵԼ ՈՐՊԵՍ ՄԱՐԶԻՉ

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է հավաքականից իր հեռանալու դրդապատճառների մասին:

«Յուրաքանչյուր մարզչի հետ էլ նման բան պատահում է: Ճիշտ է, ոմանց հեռացնում են աշխատանքից, ոմանք ինքնուրույն են հեռանում: Ես որոշեցի հեռանալ: Հավաքականում չորս տարին քիչ ժամկետ չէ: Հեռանալուս գլխավոր դրդապատճառն այն է, որ ցանկանում եմ աճել որպես մարզիչ: Գտնում եմ, որ ինձ անհրաժեշտ է աշխատել ակումբում, որտեղ մարզիչը կարող է սխալներ գործել, իսկ հետո շտկել դրանք: Դա ճանապարհ է դեպի կատարելություն: Հավաքականում նման բանն անհնարին է: Ազգային հավաքականում պետք է ավելի փորձառու մարզիչ աշխատի: Ակումբում, ի տարբերություն հավաքականի, կարելի է փորձարարություններ կիրառել եւ եզրակացություններ անել դրանցից:

Կարողացանք մեր ֆուտբոլիստներին ինտեգրել ավելի ուժեղ ակումբներ եւ առաջնություններ: Խաղացողները կտրուկ բարձրացրին իրենց վարպետությունը: Պահպանվեց թիմի կմախքը, որն ուժեղացրին Մովսիսյանն ու Օզբիլիսը: Տարիների ընթացքում ստեղծեցինք թիմի խաղաոճը: Այժմ հիանալի համագործակցություն կա բոլոր խաղային օղակների միջեւ: Հայաստանի հավաքականն ավելի փորձառու է դարձել: Սակայն, կարծում եմ, շտապել պետք չէ: Սպասենք վիճակահանության արդյունքներին: Բացի այդ, հաջողությունը կախված է նաեւ այլ հանգամանքներից: Օրինակՙ նախորդ շրջափուլում մենք շատ հանդիպումներում հանդես եկանք ոչ օպտիմալ կազմով` վնասվածքների ու որակազրկումների պատճառով: Հարկավոր է, որ մեր ֆուտբոլիստները խաղան իրենց ակումբներում եւ հավաքականին միանան պատշաճ մարզավիճակում: Ընդհանուր առմամբ ԵՎՐՈ-2016-ի նոր ձեւաչափը հնարավորություն է տալիս բոլոր ընտրանիներին: Հուսով եմ, որ Հայաստանի հավաքականը կնվաճի ԵՎՐՈ-2016-ի ուղեգիր»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ