RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-12-26 23:27:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1645, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 36

ՀՀ ՍՊՈՐՏՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՕԿ-Ը ՄԵԾԱՐԵՑԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆ-2013-Ի ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻՆ

Ինչպես հայտնի է, այս տարի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ հատուկ չափորոշիչներ էր մշակել Հայաստանի 10 լավագույն մարզիկներին որոշելու նպատակով: Անցկացված քվեարկության արդյունքում Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել ազատ ոճի ըմբիշ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ աշխարհի առաջնության մրցանակակիրներ, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ Ռոման Ամոյանը, սամբոյի աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը, ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը, ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի փոխչեմպիոն Մուսա Մուրթազալիեւը, աշխարհի առաջնության մրցանակակիրներ, սամբիստ Տիգրան Կիրակոսյանն ու բռնցքամարտիկ Արամ Ավագյանը:

«Ֆլորենս» ռեստորանային համալիրում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ նախագահի հովանավորությամբ կազմակերպել էր Հայաստանի 10 լավագույն մարզիկների մեծարման ու պարգեւատրման արարողություն, որին ներկա էր հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ջերմորեն շնորհավորեց մրցաշրջան-2013-ի դափնեկիրներին ու դրամական պարգեւներ հանձնեց նրանց:

Հանրապետության 10 լավագույն մարզիկներին ու մարզաշխարհի մյուս ներկայացուցիչներին ողջույնի խոսք հղեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, նշելով, որ այս տարի Հայաստանի մարզիկները միջազգային ասպարեզներում բարձր են պահել հայկական սպորտի պատիվը` ընդհանուր առմամբ նվաճելով 143 մեդալ (31 ոսկե, 45 արծաթե, 67 բրոնզե): Միեւնույն ժամանակ նա նշեց, որ չպետք է բավարարվել ձեռքբերածով, հարկ է վերացնել տեղ գտած թերություններն ու փորձել բազմապատկել մարզական հաջողությունները: Յուրի Վարդանյանը ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի վկայական հանձնեց Դավիթ Սաֆարյանին:

ՀՀ նախագահի հրամանագրով ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար աշխարհի չեմպիոններ Դավիթ Սաֆարյանն ու Աշոտ Դանիելյանը պարգեւատրվեցին 2-րդ աստիճանի մեդալներով: Պարգեւները հանձնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Վերջինս ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի վկայականներ հանձնեց Փաշիկ Ալավերդյանին, Վազգեն Բադալյանին, Սերոբ Եղիազարյանին, Սմբատ Լպուտյանին, Լեւոն Հովհաննիսյանին, Հակոբ Փանոսյանին եւ Սամվել Հարությունյանին:

Հանրապետության վաստակավոր մարզչի վկայականներ ստացան Պարգեւ Գրիգորյանը, Աբդուլա Մագոմեդովը, Էռնեստ Միրզոյանը, Արթուր Պետրոսյանը, Ավետիք Վարդանյանը եւ Անդրանիկ Թարխանյանը:

Առանց պարգեւի չմնաց նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Ամերիկահայության կողմից նրան ոսկուց պատրաստված գեղեցիկ հուշանվեր հանձնեց գրող, հրապարակախոս Զորի Բալայանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւս տարեվերջյան մեծարման երեկո էր կազմակերպել, որը տեղի ունեցավ երեկ նորակառույց «Փարավոն» ռեստորանային համալիրում: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորելով մրցաշրջան-2013-ի հերոսներին, աչքի ընկած մարզիկներին ու նրանց մարզիչներին, դրամական պարգեւներ հանձնեց նրանց` հույս հայտնելով, որ հայ մարզիկները 2014-ին նորանոր հաջողություններ կգրանցեն միջազգային մրցաշարերում ու բարձր կպահեն հայկական սպորտի եւ մեր երկրի պատիվը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ