RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013



Տեղադրվել է` 2013-12-26 23:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1589, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ՆՎԵՐՙ ՄԵՏՐՈՅԻ ՎԱԳՈՆՈՒՄ

Մ. Բ.

Քաղաքային մետրոյից օգտվող յուրաքանչյուր մեկը ճանաչում է տարբեր ժամերին վագոն մտնող, ձեռքի ապրանքըՙ գրիչ, ծամոն, անձեռոցիկ, ուղեւորներին առաջարկող մանրավաճառներին, հազվադեպ նրանցից ինչ-որ բան գնում են:

Երեկ վագոն ներս մտնող աղջիկը տարբեր էր մյուսներիցՙ «Նվեր օրացույց կուզե՞ք», դիմեց նստածներից մեկին: «Ձրի՞», շեշտակի դիմեց մի տղամարդ: «Այո, նվեր է», ժպտաց աղջիկըՙ մեկնեց նրան ձեռքի օրացույցը, եւ առաջանալով բաժանեց մյուսներին:

Քաղաքային մետրոյից օգտվողներից շատերը կհաստատեն, թե որքան մռայլ ու անժպիտ են ուղեւորները, իսկ ձմռանն ավելի արտահայտվածՙ խոժոռ, հոգսաշատ: Տեսնել էր պետք սակայն, թե ինչպես ճեղքեց աղջիկն իր այս փոքր ժեստով մթնոլորտի մռայլությունը: Տղամարդը բացեց փաթեթը, սկսեց զննել, ինչ-որ մտքեր փոխանակեց կողքինի հետ. «Էս ռեզինով հետո դոլարներ կփաթաթենք»: Տարիքով տղամարդը հակվեց դեպի վերջինսՙ սուր հումոր անելով: Վագոնի այս հատվածի տրամադրությունը միանգամից փոխվեց, ծիծաղ բարձրացավ: «Ինչ քիչ բան է պետք մարդուն ժպտալու համար, անցավ մտքովս. վերաբերմունք: Ընդամե՛նը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ