RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013



ԱՆԿԱՐԱ

Տեղադրվել է` 2013-12-26 23:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1779, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 39

ԷՐԴՈՂԱՆԸ ՓՈԽԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 10 ԱՆԴԱՄՆԵՐԻ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի լույս 26-ի գիշերը հայտարարել է, որ ինքը նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ խորհրդակցելուց հետո փոխել է կառավարության 10 անդամների: Այդ մասին հաղորդում է BBC հեռուստառադիոկորպորացիան:

Պաշտոնանկ արված անձանց մեջ է Եվրոմիության հետ փոխհարաբերությունների նախարար Էգեմեն Բաղըշը: Ֆրանսպրես գործակալությունը նշում է, որ նրա պաշտոնում նշանակվել է Մեւլութ Չավուշօղլուն: Պաշտոնից զրկվել է նաեւ արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը:

Էրդողանը կառավարության նոր անդամների ցանկը նախագահ Գյուլին էր ներկայացրել չորեքշաբթի օրը: Նույն օրն արդեն հրաժարական էին տվել բնապահպանության եւ քաղաքային պլանավորման նախարար Զաֆեր Չաղլայանը եւ ներքգործնախարար Մուամմեր Գյուլերը: Նախագահ Գյուլը եւ վարչապետ Էրդողանը իրենց հանդիպման ժամանակ պայմանավորվել էին, որ վարչապետը կփոխի կառավարության կազմը:

Այս ամենի պատճառը Թուրքիայում դեկտեմբերի կեսերին պայթած կոռուպցիոն սկանդալն է: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 80 մարդ, սակայն հափշտակումների, վատնումների եւ կաշառակերության այլ դրսեւորումների հետ կապված մեղադրանքներ ներկայացվել են 24 անձանց: Նրանց մեջ կան բարձրաստիճան պետծառայողների զավակներ, մասնավորապեսՙ պետբանկի նախագահի, ներքգործնախարարի եւ էկոնոմիկայի նախարարի որդիներ: Բնապահպանության եւ քաղաքային պլանավորման նախարարի որդուն հարցաքննությունից հետո ազատ են արձակել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ