RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-13 11:27:44Կորոնավիրուսի 229 նոր դեպք, 405 առողջացած, 7 մահ
2020-08-12 18:17:40Դատախազի պահանջը` «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վերաբերյալ
2020-08-12 18:07:17Ոստիկանները տուգանում են հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին. տեսանյութ
2020-08-12 18:05:44ՀԲԸՄ- հայտարարությունը. Հանգանակվել է ավելի քան երկու միլիոն դոլար
2020-08-12 15:50:22Բանակցություններ օդում (տեսանյութ)
#225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-12-25 22:52:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 814, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ 4-ՐԴ ԱՆԳԱՄ ՃԱՆԱՉՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Լավագույն մարզիչը կրկին Վարդան Մինասյանն է

Վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տարեվերջյան մրցանակաբաշխությունն անցկացնում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:

Ամփոփվեցին «Տարվա լավագույն մարզիչ» եւ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգերում անցկացված մրցույթի արդյունքները, որոնց քվեարկությանը մասնակցել էին մարզական լրագրողները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչներն ու ավագները, ՀՖՖ գործկոմի անդամները:

237 միավորով տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց ՀՀ հավաքականի այժմ արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: 43 հարցաթերթիկում նրան նշել էին առաջինը, 6-ումՙ 2-րդը, 4-ումՙ 3-րդը: Վարդան Մինասյանին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանձնեց մրցանակը, դիպլոմը եւ 2 մլն դրամ պարգեւը:

Հարցման արդյունքներով 2-րդը ճանաչվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանըՙ 115 միավոր (8+20+15): Լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանըՙ 77 միավոր (1+17+21): Հարցաթերթիկներում նշվել են նաեւ Ժոլտ Հոռնյակի («Բանանց»)ՙ 15 միավոր, Ռաֆայել Նազարյանի (ՀՀ երիտասարդական հավաքական եւ «Փյունիկ»)ՙ 13, Սեւադա Արզումանյանի («Գանձասար»)ՙ 11, Արամ Ոսկանյանի («Միկա»)ՙ 6, Վարազդատ Ավետիսյանի (մինչեւ 17 տարեկանների հավաքական եւ «Փյունիկ»)ՙ 5, Կարեն Բարսեղյանի («Ուլիս»)ՙ 4 եւ Արմեն Գյուլբուդաղյանցի («Իմպուլս», «Ալաշկերտ»)ՙ 3 ազգանունները:

Ինչպես եւ սպասվում էր, 3-րդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ՀՀ հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հարցման արդյունքներով վաստակել էր 244 միավոր: 41 հարցաթերթիկում նրա անունը նշվել էր առաջինը, 13-ումՙ 2-րդը:

Միջոցառման մասնակիցներին անակնկալ մատուցեց ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին , որն էկրանից հայերենով հայտարարեց, որ տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանին «Ոսկե գնդակն» ու 4 մլն դրամ պարգեւավճարը հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նշենք, որ Մխիթարյանն արդեն 4-րդ անգամ է արժանանում լավագույնի տիտղոսին (առաջին անգամՙ 2009-ին): Այս ցուցանիշով նա գերազանցեց ՀՀ հավաքականի եւ «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանին, որը մինչ այդ 3 անգամ (1992, 1995, 2008-ին) էր դարձել դափնեկիր:

Հարցման արդյունքներով 2-րդ տեղը գրավել է Յուրա Մովսիսյանըՙ 177 միավոր (13+36+4): Լավագույն եռյակը եզրափակել է նրա թիմակից Արաս Օզբիլիսըՙ 47 միավոր (0+3+38): Նրանք միջոցառմանը ներկա չէին, ուստի «Արծաթե գնդակն» ու «Բրոնզե գնդակը», ինչպես նաեւ համապատասխանաբար 2,8 մլն եւ 2 մլն դրամ պարգեւավճարը ֆուտբոլիստներին կհանձնվեն ավելի ուշ:

Հարցաթերթիկներում նշվել են եւս 4 ֆուտբոլիստի ազգանուններ: Ռոման Բերեզովսկին վաստակել է 10 միավոր, Կառլեն Մկրտչյանըՙ 4, Վարազդատ Հարոյանըՙ 3, Գեւորգ Ղազարյանըՙ 1:

Միջոցառման ավարտին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհավորեց դափնեկիրներին, բոլոր ֆուտբոլիստներին ու մարզիչներին եւ հույս հայտնեց, որ 2014-ին Հայաստանի ազգային հավաքականը կուրախացնի երկրպագուներին իր լավ խաղով:

Հենրիխ Մխիթարյանն էլ կիսվեց իր տպավորություններով. «Շատ հաճելի էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: Շնորհակալ եմ ազգային հավաքականում հանդես եկող բոլոր խաղընկերներիս, որոնց շնորհիվ կարողացա հասնել այս հաջողությանը: Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը եւս արժանի էին այս կոչմանը: Շատ հաճելի էր ու նաեւ անակնկալ բոլորիս համար, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հատուկ տեսաուղերձում անձամբ բացեց փակ ծրարը եւ հայտարարեց իմ ազգանունը: Նման բան ամեն օր չես լսի:

Սրտանց շնորհավորում եմ բոլորի Ամանորը եւ Սուրբ ծնունդը: Երկրպագուներին մաղթում եմ, որ միշտ լինեն մեր կողքին, լինեն առողջ: Թող որ գալիքՙ 2014-ը լինի հաջողությունների տարի եւ մենք էլ կարողանանք ուրախացնել մեր երկրպագուներին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ