RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013



ԱՅԼ ՇՈՒԿԱՆԵՐ

Տեղադրվել է` 2013-12-25 22:52:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 711, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸՙ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԳՆՈՐԴՆԵՐԻՑ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

«Ազգ»-ի ընթերցողներին պարբերաբար ենք ներկայացրել տարբեր մայրցամաքներում պարենային զանազան խմբերի, այդ թվումՙ հիմնականների շարքին դասվող մթերքների գները, դրանք համեմատել հայաստանյան առեւտրային ցանցում վաճառվող համեմատաբար բարձր գների հետ: ԱՄՆ-ում թե Չինաստանում, Ավստրիայում թե Ֆրանսիայում մարդիկ ՀՀ աշխատողի ու կենսաթոշակառուի բազմապատիկը ստանալու պարագայում առավել մատչելի գներով են ձեռք բերում առաջին անհրաժեշտության մթերքները, կենդանական ծագման սննդատեսակները: Օրերս տողերիս հեղինակը նման տեղեկատվություն պարունակող գովազդային մի տեղեկատու ստացավ Ղրղզստանի Հանրապետության «7 օր» առեւտրային ցանցում գործերի կազմակերպման վերաբերյալ, որը հարկ համարեցինք ներկայացնել մեր հանրությանն ու առեւտրի կազմակերպման պատասխանատուներին:

Գովազդային տեղեկատուն կազմվել է դեկտեմբերի 1-31-ը ժամանակահատվածի համար, ուր ընդգրկված են շուրջ 100 ամենօրյա սպառման ու օգտագործման ապրանքատեսակներ, որոնցից պատահականորեն ընտրել ենք 3-ըՙ երեխաներին, տանտիրուհիներին եւ ամանորյա նվերներ փնտրողներին հետաքրքրող ապրանքատեսակներ: Նկատենք, որ ղր-ղզական արժույթը սոմն է, որի 49 միավորը այս օրերին համարժեք է ԱՄՆ 1 դոլարին:

Հիմա նայեք փոքրիկների համար նախատեսված «Քինդեր» շոկոլադներին: Ոլորտի գործարարները, որոնց համար ապրանքը երկիր հասցնելու նավահանգիստներն ու երկաթուղիները ՀՀ-ի համեմատ էապես ծախսաշատ են, երեխաների համար քաղցրավենիք-խաղալիքն առաջարկում են 49 սոմով, որն, արդեն նշեցինք, մեր մոտ 400 դրամն է. ՀՀ առեւտրային ցանցում այն այսօր նվազագույնը վաճառվում է 470 դրամով, որը նշվածի համեմատ բարձր է մոտ 20 տոկոսով: Հայ տանտիրուհիների կողմից էլ օգտագործվող նկարում պատկերված կանաչ ոլոռի նույն, «Նուրբ» մակնշմամբ պահածոյացված, տուփերը կան նաեւ մեր սուպերմարկետներում, 630 դրամ արժեքով, երբ «7 օր»-ում դրանք առաջարկվում են ընդամենը 450 դրամով: «Ռաֆայելլո»-ի նույն 150-գրամանոց տուփը մեզանում վաճառվում 1700 դրամով, երբ Ղրղզստանում առաջարկվողի անգամ նախնական գինը հազիվ 1600 դրամ է ստացվում, ակցիայի պարագայումՙ 1450 դրամ:

Թերթելով գովազդային տեղեկատուի 12 էջերը, ծանոթանալով ապրանքների նախնական ու ակցիայով առաջարկվող գներին, համոզվում ենք, որ ՀՀ-ում ամեն ինչ է արվում բարձր գների ռեկորդակիր լինելու առումով: Ասենք, 2-լիտրանոց «Կոկա-կոլան» «7 օր»-ում վաճառվում է 450 դրամով, նախատոնական այս օրերին հազիվ 400 դրամով, երբ մերոնք գնահատում են 540 դրամ: Մեր հարյուրհազարավոր քաղաքացիները պարտադրված են համակերպվել իրենց առաջարկվող գներին, քանզի այլընտրանք չկա: Ինչքան էլ պետական կառույցները պնդեն առեւտրային ցանցի ազատական լինելու մասին, մեզանում հաստատված գները այլ բան են ապացուցում. գործարարների էլ իրականացրած իրենց ներկայացմամբ բարեգործություններն այլ բան չեն, քան գնորդների պարտադիր վճարումներից գոյացող գումարներ:

Այսպես էլ ապրում ենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ