RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013



Տեղադրվել է` 2013-12-25 22:52:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 758, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՀՈԳԱՏԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ` ԽՆԱՄՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ԶԳԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Արագածոտնի մարզի Կոշ համայնքում կսկսի գործել 40 երեխայի համար նախատեսված` ցերեկային խնամքի նորաստեղծ կենտրոն: Այդ նպատակով, նորագույն սարքավորումներով հագեցած գյուղի բժշկական միակ կենտրոնն իր մասնաշենքից հատկացրել է 900 քմ մակերեսով տարածք: Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքը լիարժեք կազմակերպելու համար իր պատրաստակամ աջակցությունն է դրսեւորել ՎիվաՍել-ՄՏՍ-ն:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը մոտ 8 մլն դրամ է հատկացրել 8 ննջասենյակ, ժամանցի, վերականգնողական թերապիայի սենյակներ, խաղասրահ եւ խոհանոց կահավորելու, ինչպես նաեւ վերականգնողական սարքավորումներ ձեռք բերելու համար:

«Ամենակարեւոր դեղամիջոցը ուշադրությունն է: Գոյություն ունեցող խնդիրների առջեւ աչք փակելը չի վերացնում դրանք: Հոգեբանական այն մեծ աջակցությունը, որն այստեղ տրամադրվելու է դրա կարիքը զգացող երեխաներին եւ նրանց ծնողներին, կնպաստի, որպեսզի մասնագետներն ավելի մեծ արդյունքի հասնեն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Ցերեկային խնամքի նորաստեղծ այս կենտրոնը, որը տրամադրում է վերականգնողական ամբողջական թերապիայի ծառայություններ, միակն է Արագածոտնի մարզում: Ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողները կենտրոնում կարող են ստանալ ոչ միայն հոգեբանական, այլեւ համապատասխան բժշկական աջակցություն: Իսկ մայրաքաղաքից ոչ մեծ հեռավորությունը թույլ կտա կենտրոնի տրանսպորտային միջոցներով լուծել նաեւ 20 երեխա այստեղ տեղափոխելու եւ նրանց սպասարկելու հարցը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաեւ հաստատեց ընկերության պատրաստակամությունըՙ համաֆինանսավորման սկզբունքով աջակցելու կենտրոն հաճախող 15 երեխայի սոցիալական կարիքները ամսական կտրվածքով: Նույն սկզբունքով եւս 5 երեխայի խնամքի ծախսերը կհոգա Յիրիկյանների ընտանիքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ