RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013



Տեղադրվել է` 2013-12-25 22:52:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 996, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն, 25 դեկտեմբերի, 2013թ.

«Տաշիր» հիմնադրամն ամփոփում է 2013 թվականը

Ավելի քան երկու տասնամյակ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կյանքի է կոչում տասնյակ միլիոնավոր դոլարների բարեգործական ծրագրերՙ ընդգրկելով ոչ միայն Հայաստանը, այլեւ Արցախը, Ջավախքն ու Սփյուռքը: Որպես հավատամք ունենալով մտավոր ներուժի զարգացման, հոգեւոր արժեքների ամրապնդման, մեր հայրենակիցների կենսապահովման պայմանների բարելավման գերակայություններըՙ Կարապետյանները, ի թիվս բազմաթիվ այլ բնագավառների, առաջնային են համարում կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտները, գիտությունը, բանակն ու հոգեւոր դաշտը:

Բացառություն չէր նաեւ 2013 թվականը, որի ընթացքում եւս հիմնադրամը իրականացրեց բազմաթիվ մեծածավալ ծրագրեր:

Մասնավորաբար, Ստեփանակերտում հանդիսավորությամբ բացվեց Արցախի հանրապետական հիվանդանոցի նորակառույց շենքը: Մոտ տասը հազար քմ տարածք ունեցող այս հիվանդանոցը, որի համար Սամվել Կարապետյանը ներդրել է ավելի քան 23 մլն դոլար, հարավկովկասյան տարածաշրջանում առանձնահատուկ է իր ճարտարապետական եւ շինարարական լուծումներով, ինչպես նաեւ գերժամանակակից կահավորմամբ ու սարքավորումներով: Այն իրապես ռազմավարական նշանակության կառույց է (ինչի մանրամասներին հարկ չենք համարում անդրադառնալ), որի անհրաժեշտությունը թե Արցախի եւ թե Հայաստանի համար չափազանց մեծ է:

Տարվա ընթացում զգալի աշխատանքներ են կատարվել Վանաձորի մարզային առողջապահական կենտրոնիՙ շուրջ 4000 քմ տարածքով ծննդատան շինարարության ուղղությամբ, որի համար կներդրվի շուրջ 4 մլն դոլար (այս եւ ընթացքի մեջ գտնվող մյուս ծրագրերի նախագծային վերջնական հաշվարկները կճշգրտվեն ավելի ուշ): Գաղտնիք չէ, որ մարզերի բնակչությունը, առկա բավարար պայմանների բացակայության պատճառով, հաճախ բարձրակարգ բուժօգնություն, հատկապես ծննդօգնություն ստանալու համար ստիպված է լինում հասնել Երեւան, ինչը կապված է հավելյալ դժվարությունների ու ծախսերի հետ: Նոր կենտրոնի կառուցումից հետո Վանաձորի, Ալավերդու, Գուգարքի, Թումանյանի, Ստեփանավանի, Սպիտակի, Տաշիրի բնակչության համար հնարավոր կլինի ապահովել առավել որակյալ ու մատչելի բուժօգնություն:

Կրթության ոլորտի հանդեպ Կարապետյանների ընդգծված ուշադրությունը հայտնի է բոլորին (նրանք սերում են մանկավարժների ընտանիքից): Հավատամքը հստակ էՙ արագ տեմպերով զարգացող աշխարհում մրցունակ երկիր լինելու, զարգացած պետություն ունենալու առաջնային գրավականներից մեկը որակյալ կրթությունն է: Ուստի պատահական չէ, որ պարբերաբար խրախուսանքի են արժանանում գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներն ու իրենց աշխատանքում առավել աչքի ընկած մանկավարժները: Միեւնույն ժամանակ հաշվի է առնվում նաեւ այն հանգամանքը, որ կրթության եւ դաստիարակության հիմքը նախակրթարաններն են, եւ հատկապես մարզերում, առավել եւս նախկին վարչական շրջաններում եւ հեռավոր բնակավայրերում, ուր պետության հնարավորությունները դեռեւս բավարար չեն, ժամանակակից, բարձրակարգ մանկապարտեզների ապահովումը պետք է լինի որոշակի հնարավորություններ ունեցող յուրաքանչյուր անհատի հոգսը: Այդ իսկ պատճառով, հիմնադրամը ձեռնամուխ է եղել նոր նախակրթարանների կառուցմանը: Ի մասնավորի, ավարտին են մոտենում Տաշիրի նոր, ժամանակակից մանկապարտեզի կառուցման աշխատանքները, իսկ Ստեփանավանի համանման մանկապարտեզի շինարարությունն արդեն սկսված է: Յուրաքանչյուր մանկապարտեզի կառուցման համար նախատեսվում է ավելի քան 1.5 մլն-ական դոլար:

Առկա ժամանաշրջանում մեծ նշանակություն է ստանում արժեհամակարգերի վերագնահատման, համաշխարհային ընդունելի արժեքների ընկալման եւ յուրացման հետ միաժամանակ ազգային, ավանդական արժեհամակարգերի պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկումն ու դրանց աջակցումը, ինչն այսօր, ցավոք, դեռեւս կաղում է: Այս տեսակետից անգնահատելի է հոգեւոր արժեքների պահպանումն ու զարգացումը, առավել եւս, որ ավելի քան 70 տարի մեր երկրում փաստացի սահմանափակված է եղել այդ դաշտը, իսկ ներկայումս ամրապնդման ջանքեր են գործադրում կրոնական տարաբնույթ հոսանքներ: Այդ իսկ պատճառով, Կարապետյանների ընտանիքը, եկեղեցիների կառուցումից ու վերանորոգումից զատ, մեծածավալ ծրագրեր է իրականացնում նաեւ Հայոց հավատքի տաճարում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մասնավորաբար, հիմնովին, ընդհուպ ամրացումները, նորոգվում է Վեհարանի շենքը, որն ունի ավելի քան 100 տարվա պատմություն եւ ժամանակին կառուցվել է հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով: Միեւնույն ժամանակ ավարտին են մոտենում Մայր Աթոռի հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքները: Այս ծրագրերի համար կներդրվի շուրջ 12 մլն դոլար:

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս ակտիվ մասնակցություն է ցուցաբերվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին: Ինչպես հայտնի է, այս տարվա հանգանակված գումարը ուղղվելու է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը: Այդ նպատակով Սամվել Կարապետյանը տրամադրել է 2 մլն դոլարՙ հաշվի առնելով սույն ծրագրի ռազմավարական նշանակությունն ու համոզմունքը, որ Արցախի անվտանգությունը նաեւ Հայաստանի անվտանգությունն է:

Կարապետյանների համոզմունքն է, որ առավել հզոր է ոչ միայն պետության, այլեւ իր հասարակության սերը, աջակցությունն ու հոգածությունը վայելող բանակը, ուստի յուրաքանչյուր հայ մարդու պարտքն է իր հնարավորությունների սահմաններում սատարել, նեցուկ լինել մեր անվտանգության երաշխավոր հայոց բանակին: Բնականաբար, հիմնադրամը, ի թիս այլ ոլորտների, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բանակին, որին առավել խոշոր ծավալներով աջակցելու ցանկությունը շատ մեծ է, իսկ ծրագրերն իրականացվում են հնարավորությունների սահմաններում: Մասնավորաբար, այս տարի ՀՀ Զինված ուժերը որպես նվեր ստացան «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ: Տարբեր աջակցություններ բանակին ցուցաբերվել են նաեւ անցած տարիներին, որոնց մեծամասնության մասին օբյեկտիվ պատճառներով չի բարձրաձայնվում:

Սամվել եւ Կարեն Կարապետյանները, կարեւոր համարելով առավելագույնս նպաստել մեր գիտական ներուժի պահպանմանն ու նրանց հնարավորությունների լիարժեք կիրառմանը, տարիներ շարունակ հնարավորինս աջակցում են մտավոր ներուժի ակտիվացմանը, ջանքեր ներդնում, որ Հայաստանը լինի ոչ թե մտավոր ներուժն արտահանող երկիր, այլ գիտական զարգացած կենտրոն: Եվ բնական է, որ գիտության ոլորտը եւս նրանց մշտական հոգածության ներքո է: Հասկանալի է, որ մեկ կազմակերպության կամ մեկ ընտանիքի միջոցներն ու ներդրումները բավարար չեն, սակայն Կարապետյաններն իրենց համեստ հնարավորությունների սահմաններում փորձում են իրենց նպաստը բերել այդ ուղղությամբՙ գիտակցելով, որ այդ խրախուսանքներն ու աջակցությունները առավելապես բարոյական հարթության մեջ են: Մասնավորաբար, պարբերաբար անցկացվում են տարբեր մրցույթներ, որոնց մասնակիցները արժանանում են խրախուսանքների: Այս տարվա ընթացքում ամփոփվեց Ցեղասպանագիտության ոլորտում հայտարարված եռամյա մրցույթի առաջին փուլը, որի հաղթողներըՙ Վահրամ Այվազյանը, Տիգրան Սարուխանյանը եւ Շավքաթ Կասիմովը արժանացան դրամական պարգեւների: Ի դեպ, գնահատանքի է արժանի այն հանգամանքը, որ մրցանակակիրներից մեկն ազգությամբ տաջիկ է:

Հինադրամն այս տարի ձեռնամուխ է եղել նաեւ «Երկիր դրախտավայր. նշանավոր օտարերկրացիները Հայաստանի եւ հայերի մասին հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» ժողովածուի հրատարակմանը: Գիրքն ընդգրկելու է մ.թ.ա ժամանակներից մինչ ներկայիս 250 խոշորագույն օտարերկրացի պատմիչների, ճանապարհորդների, դիվանագետների, գրողների, արվեստագետների, ռազմական, պետական գործիչների վկայությունները, բնութագրումները, ճամփորդական նյութերը, հոդվածներն ու գեղարվեստական ստեղծագործությունները: Նման ժողովածուի հրատարակումը բխում է համապարփակ հանրագիտարանային մի ամբողջության մեջ հայերի ու Հայաստանի մասին հայտնի օտարերկրացիների տեսակետներն ու գրառումները համախմբելու անհրաժեշտությամբ ու առկա պահանջարկով:

Ավանդական է դարձել նաեւ հանրապետության մանկատների շրջանավարտների աջակցության ծրագիրը: Տարիներ շարունակ Կարեն Կարապետյանի աշխատավարձն ամբողջությամբ համամասնորեն փոխանցվում է բոլոր մանկատների տվյալ տարվա շրջանավարտների անուններով բացված հաշվեհամարներին, իսկ ուստարվա վերջին արդեն որոշակի գումար հավելվում է հիմնադրամի միջոցներից: 2013 թվականին եւս բոլոր մանկատների շրջանավարտները ստացան դրամական անհատական քարտեր:

Սամվել եւ Կարեն Կարապետյանների մշտական հոգածության ներքո են նաեւ ֆիզիկական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցները: Այս տարի նրանք տեսողության խնդիրներ ունեցողների կրթական հաստատություններին նվիրաբերել են անհրաժեշտ քանակությամբ դիտակտիկ նյութեր, որոնք հատուկ Հայաստանի համար արտադրվել են Լեհաստանում: Նյութերի տեսականին եւ քանակը որոշվել են նշյալ կրթօջախների կողմից ներկայացված պահանջարկի հիման վրա:

2013 թվականին, ցավոք, Հայաստանի մի շարք բնակավայրեր զգալի վնասներ կրեցին կարկուտի պատճառով: Լոռու մարզում հատկապես տուժել էին չորս համայնքներ, որոնց կողմից ստեղծված հանձնաժողովները հաշվարկել էին վնասի չափերը եւ տուժած հողատերերին աջակցելու առաջարկ ներկայացրել Լոռու մարզպետարան, որտեղից դիմել էին Կարեն Կարապետյանինՙ համայնքների բնակիչներին հնարավորության սահմաններում օգնելու խնդրանքով: «Տաշիր» ԲՀ-ը ամբողջությամբ բավարարեց ներկայացված պահանջարկը, այն է` կարտոֆիլի ցանքատարածությունների համար տրամադրվեց ազոտական պարարտանյութ, իսկ ցորենի ցանքատարածությունների համար վճարվեց գյուղացիների հողի հարկը` ըստ ներկայացված ցուցակների:

Կարապետյանների ընտանիքի մշտական ուշադրության կենտրոնում է երիտասարդությունը, որպես վաղվա օրվա պատասխանատուների, որպես մեր երկրի ապագայի թե տերերի ու թե ծառաների: Նրանց համար այսօր ստեղծվող պայմաններըՙ անհրաժեշտ բարձրակարգ կրթություն ստանալու, ստացած կրթությամբ ինքնադրսեւորվելու, միմյանց հետ անմիջականորեն առնչվելու ու, ինչու ոչ, նաեւ արժանավայել հանգստանալու առումով, արդեն մոտ ապագայում տալու են իր պտուղները: Եվ անցնող 2013 թվականին, ինչպես եւ նախորդ տարիներին, եւս 600 երիտասարդներ հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ իրենց եռօրյա հավաք-հանգիստն անցկացրեցին գեղատեսիլ Ծաղկաձորում:

Հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ Երեւանի կրկեսին, որի նոր շենքի կառուցման աշխատանքներն արդեն սկսված են: Հաշվի առնելով հարցի հետ կապված առկա հետաքրքրությունըՙ նշենք, որ այն բացարձակապես կոմերցիոն ծրագիր չէ եւ այդպիսին լինել չի կարողՙ առաջին հերթին անեկամտաբերության պատճառով: Ակնհայտ է, որ մեծածավալ ֆինանսական ներդրումներ են իրականացվելու ոչ միայն կրկեսի կառուցման, այլեւ անընդհատՙ պահպանման եւ անխափան գործունեություն ծավալելու համար, քանզի տնտեսագիտական ամենապարզ հաշվարկներով անգամՙ այն չի կարող աշխատել ինքնածախսածածկմամբ: Կարապետյաններն այս ծրագրին ձեռնամուխ են եղել բացառապես ելնելով մեր երկրի ու մեր մայրաքաղաքի համար նման կառույցի անհրաժեշտության համոզմունքից:

Հավելենք, որ ավանդական ծրագրերի թվում են նաեւ դպրոցների շրջանավարտների Վերջին զանգի արարողությունների ֆինանսավորումը, յուրաքանչյուր ուստարվա սկզբին առաջին դասարանցիներին դպրոց հաճախելու համար անհրաժեշտ միջոցների ապահովումը, Ամանորին տասնյակ հազարավոր երեխաներին նվերների բաշխումը եւ այլն, ինչ շնորհիվ թե այդ երեխաները, թե նրանց ծնողները վստահություն են ունենում, որ իրենք իրենց խնդիրների հետ միայնակ չեն, որ իրենց կողքին են մարդիկ, ովքեր մշտապես պատրաստ են սատարել դրա կարիքն ունեցող իրենց հայրենակիցներին: Ամփոփելովՙ նշենք, որ սրանք իրականացված ծրագրերի միայն մի մասն են, չհաշված թե հատկապես ռուսաստանաբնակ մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին եւ թե նաեւ հենց Հայաստանում տրվող բազմաթիվ անհատական աջակցությունները, որոնց ընդհանուր գումարը եւս պատկառելի է:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարապետյանների ընտանիքը շնորհավորում են մեր բոլոր հայրենակիցների Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ հավաստիացնում, որ այսուհետ եւս, որքան էլ դա ոմանց հաճո չլինի, իրենց հնարավորությունների սահմաններում իրականացնելու են տարաբնույթ ծրագրեր, որոնք միտված են հայրենիքի շենացմանը, մեր քաղաքացիների բարեկեցությանը, առկա մտավոր ներուժի ակտիվացմանն ու խրախուսմանը, ինչպես նաեւ տարբեր թիրախային խմբերի ու ոլորտների աջակցությանը: Կրկնում ենք, որքան էլ դա հաճո չլինի ոմանց, նորանոր ծրագրեր դեռ իրականացվելու են:

Մի խոսքովՙ ամեն ինչ դեռ առջեւում է

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ