RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-12-25 22:52:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 901, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳՅՈՒՂՄԹԵՐՔ, ՔԱՆ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ

Ա. Մ.

Գյուղատնտեսության նախարարը տարին բերքառատ եւ բարենպաստ է համարում

Հայաստանի գյուղատնտեսության համար անցնող տարին բարենպաստ էր եւ բերքառատ: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը : Նա նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունը կարողացավ իրականացնել իր առջեւ դրված բոլոր ծրագրերն ու գերակա խնդիրները, եւ ոլորտը կարողացավ ապահովել տնտեսական աճ: Համաձայն գյուղնախարարի ներկայացրած ցուցանիշներիՙ այս տարվա հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշը կազմել է 857,4 միլիարդ դրամ, ինչը 6,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Անասնապահությունում 2013 թ.-ի դեկտեմբերի ցուցանիշները կարող են նկատելի ազդեցություն ունենալ ոլորտի տարեկան ամփոփ տվյալների վրա: Անասնապահության ոլորտում գրանցված դրական տեղաշարժերը, մասնավորապես դեկտեմբեր ամսվա ցուցանիշները, դեռ կարող են նկատելի ազդեցություն ունենալ ոլորտի տարեկան արդյունքների վրա:

Խոսելով գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման մասինՙ Սերգո Կարապետյանն ասաց, որ 2011 թվականից մինչ այժմ դրանք ավելացել են շուրջ 35 հազար հեկտարով, իսկ միայն 2013-ին` 14 հազար հեկտարով: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակն այս տարի կազմել է 71 տոկոսՙ 2010 թ.-ի 63,2 տոկոսի դիմաց:

Գյուղատնտեսության նախարարը անցնող տարվա հիմնական ձեռքբերումներից համարեց սերմնաբուծության եւ սերմնապահովության պետական ծրագրերով հացահատիկային եւ հատիկընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալների աննախադեպ ավելացումը: Մասնավորապեսՙ հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները 20 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները, իսկ միայն ցորենինը` ավելի քան 26 տոկոսով: Ցորենի միջին բերքատվությունը 1 հեկտարից ներկայումս կազմում է 30,8 ցենտներ` նախորդ տարվա 26 ցենտների դիմաց: Սերգո Կարապետյանի գնահատմամբՙ ցորենի ծավալների աճը մեր երկրի ինքնաբավության մակարդակը նախորդ տարվա նկատմամբ հնարավորություն է տվել ավելացնելու 6-7 տոկոսով:

Անասնագլխաքանակի աճի եւ անասնապահության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքում այս տարի անասնապահական մթերքների համախառն արտադրությունը կգերազանցի 2012-ի մակարդակը ավելի քան 7 տոկոսով` նախորդ տարվա 3,2 տոկոսի դիմաց: Անդրադառնալով կառավարության «Տավարաբուծության զարգացման 2007-2015թթ. ծրագրին», գյուղնախարարն այն հաջողված համարեց: Նա նշեց, որ հենց այս ծրագրի շնորհիվ է անասնապահության ոլորտում աճ գրանցվել:

Գյուղացիների այն բողոքներին, որ այս ծրագրով Հայաստան ներկրված եվրոպական տոհմային երինջները չեն հարմարվել տեղի պայմաններին, ու նրանց մի մասը երկրորդ անգամ չի հղիանում, նախարարը պատասխանեց, որ մարդիկ էլ կան, որ չեն հղիանում, եւ նույն խնդիրը կարող է լինել նաեւ կենդանական աշխարհում: «Ես գիտեմՙ ֆերմերների բողոքներն ինչի հետ են կապված: Գյուղացիներն ուզում են, որ մենք իրենց մոտ բուծած երինջները գնենք: Արդեն ստեղծել ենք մասնագիտական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի նախորդ տարիներից բերված երինջների արդյունավետությունը», ասաց Սերգո Կարապետյանըՙ հայտնելով, որ այս ծրագիրը շարունակվելու է:

Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանից արտահանվել են շուրջ 63 հազար տոննա պտուղբանջարեղեն, խաղող եւ կարտոֆիլ` նախորդ տարվանից 2 անգամ ավելի շատ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ