RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-30 09:30:43Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան Արցախի դեմ կռվելու համար
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
#225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013



Տեղադրվել է` 2013-12-25 22:52:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 826, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԽՈՍՏԱՑԱՎ

Ա. Մ.

Տնտեսական մրցակցության հանձնաժողովն այս տարի շարունակել է իր ակտիվ գործունեությունըՙ բացահայտելով գերիշխող դիրքի չարաշահման եւ անբարեխիղճ մրցակցության բազմաթիվ դեպքեր: Ամփոփելով անցնող տարինՙ այդ մասին երեկ ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը : Նա թվարկեց այն ոլորտները, որտեղ բացահայտվել են գերիշխող դիրքի չարաշահումները` դեղերի ներմուծում եւ իրացում, ջրամատակարարում, տրանսպորտ, հեռախոսակապ, միջմարզային ուղեւորափոխադրումներ եւ այլն: «Մենք շարունակելու ենք հետեւել ռիսկային շուկաներին, որտեղ գործունեություն են իրականացնում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարողները: Լինելու են նոր բացահայտումներ, որոնց մասին դեռ չենք բարձրաձայնի», հայտարարեց Արտակ Շաբոյանը:

Անցյալ տարի հանձնաժողովը բացահայտել է նաեւ հակամրցակցային համաձայնության բազմաթիվ դեպքեր, իսկ այդ խախտման համար պետական գնումների ոլորտում 8 ընկերություն ենթարկվել է խիստ պատասխանատվության եւ տուգանվել 40 մլն դրամի չափով: Այդ ընկերությունները կհայտնվեն գնումների աջակցման կենտրոնի «սեւ ցուցակում» եւ որոշ ժամկետով կզրկվեն պետական գնումներին մասնակցելու իրավունքից:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հարցին պատասխանելովՙ Արտակ Շաբոյանն ասաց, որ Մաքսային միության անդամ դառնալուց հետո հայկական ընկերությունները մեծ հնարավորություններ կստանան ապրանքների արտահանման ավելացման եւ նոր շուկաների ձեռքբերման համար: Ըստ հանձնաժողովի նախագահիՙ անդամակցությունը կխթանի մեր տնտեսվարողների թվի եւ արտադրության ծավալների ավելացումը, ինչն էլ կբերի կենտրոնացվածության աստիճանի նվազեցմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ