RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
#224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-12-24 23:11:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1108, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ

Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում հայ շախմատիստներից առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Արամ Հակոբյանը: Նա 7 հնարավորից վաստակած 6,5 միավորով միանձնյա գլխավորում է մինչեւ 12 տարեկան տղաների մրցաշարի աղյուսակը: Արամը 7-րդ տուրում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Սերգեյ Լոբանովի նկատմամբ: 3 շախմատիստներ 6-ական միավորով հետապնդում են Արամին: Տարիքային այս խմբում հանդես եկող Շանթ Սարգսյանն ունի 5 միավոր, Դավիթ Միրզոյանըՙ 4,5:

Հաջող է հանդես գալիս նաեւ մինչեւ 16 տարեկան աղջիկների մրցաշարի մասնակից Անի Հարությունյանը, որը 6 միավորով 3-րդ տեղում է: Անին ոչ-ոքի խաղաց Թիանլու Գուի հետ, որը 6,5 միավորով գլխավորում է աղյուսակը:

Մինչեւ 18 տարեկան տղաների մրցաշարում Հովհաննես Գաբուզյանը 5 միավորով 7-րդ տեղում է: Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Քուենտին Լոյսեաուի հետ: Կարեն Գրիգորյանը 5-րդ անընդմեջ պարտիան ավարտեց ոչ-ոքի: Նրա մրցակիցը Լինուս Յոհանսոնն էր: Կարենն առայժմ անպարտելի է: Նա վաստակել է 4,5 միավոր: Առաջատարը 6 միավորով իրանցի Պոուա Իդանին է: Նրան կես միավոր են զիջում 5 շախմատիստներ:

Մինչեւ 16 տարեկան տղաների մրցաշարում Տիգրան Հարությունյանը 5,5 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը: Նա հաղթեց Սեթյակի Ազարիային: Տիգրանը եւս անպարտելի է: Մանուել Պետրոսյանը վաստակել է 5 միավոր: 6-ական միավորով առաջատարներն են ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոն եւ լեհ Յան-Կրժիժտոֆ Դուդան:

Մինչեւ 14 տարեկան տղաների մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը 5 միավորով 15-րդ տեղում է: Նա հաղթեց Վիսվեշվարին: Առաջատարը 6,5 միավորով չինացի Դի Լին է:

Հաջող է հանդես գալիս նաեւ մինչեւ 8 տարեկանների մրցաշարի մասնակից Ռոբերտ Մուրադյանը, որը 5,5 միավորով 8-րդ տեղում է: Ռոբերտը հաշտություն կնքեց Կեւին Լովի հետ: Ամենակրտսեր տարիքային խմբում 100 տոկոսանոց արդյունք է ցույց տվել հնդիկ Պրագնանանդան:

Մինչեւ 10 տարեկանների մրցաշարում էլ 5,5 միավոր ունի Մամիկոն Ղարիբյանը, որը ոչ-ոքի խաղաց Լուկե Պուլֆերի հետ: 7 միավորով առաջատարը Ավոնդեր Լիանգն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ