RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
#224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2013-12-24 23:11:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1085, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 13

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ՖԻԼՄ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳԻ «ՕՍԿԱՐԻ» ԱՅՍ ՏԱՐՎԱ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Մ. Բ.

76 երկիր ամերիկյան կինոակադեմիային են ներկայացրել «Օսկարի» մրցանակի արժանի ֆիլմեր: Վերջերս հայտնի է դարձել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի թեկնածու ֆիլմերի ցանկըՙ ի թիվս դրանց Թոմաս Վինտերբերգի եւ Պաոլո Սորրենտինոյի «Մեծ գեղեցկություն» ֆիլմերը:

Այս ցուցակին հավակնող շատ ավելի հավանական համարվող ֆիլմեր դուրս են մնացելՙ անակնկալի բերելով շատերին, ինչպեսՙ «Օսկարի» մրցանակաբաշխությանը ներկայացված Սաուդյան Արաբիայի առաջին ֆիլմը (Vadjda)ՙ աղջկա եւ հեծանիվի մասին ազդեցիկ պատմությունը:

Այս տարվա Կաննի միջազգային կինոփառատոնի հաղթող ճանաչված «Ադելի կյանքը» ֆրանսիական ֆիլմը չի էլ առաջադրվել, փոխարենը տեղ են գտել ԱՄՆ-ում ցուցադրված որոշ ֆիլմեր:

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի թեկնածուական ցուցակի կազմը հետեւյալն էՙ «Խզված միջավայր» (Բելգիա), «Դրվագ երկաթահավաքի կյանքից» (Բոսնիա-Չեռնոգովինա), «Ծանր տետր» (Հունգարիա), «Երկու կյանք» (Գերմանիա), «Մեծ վարպետը» (Հոնկոնգ), «Որսը» (Դանիա), «Մեծ գեղեցկություն» (Իտալիա), «Անհետացող պատկեր» (Կամբոջա), «Օմար» (Պաղեստին): Այս իննյակից ընտրված հինգը կդառնան անվանակարգի հաղթողներ, որի մասին կհայտարարվի հունվարի 16-ին: Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին (հանդիսավարՙ Էլեն ԴեՋեներես):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ