RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
#224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013



Տեղադրվել է` 2013-12-24 23:11:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 802, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Է ՀԱՍԵԼ

Հայաստանի Ազգային արխիվի համար 2013 թվականը մեծ ձեռբերումների եւ նոր տեխնոլոգիաների կիրառման տարի էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով տարին, ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը : Նրա խոսքով` արխիվը 2013 թվականին համալրվել է 35 հազար արխիվային փաստաթղթերով:

«Տարին արխիվի համար բավական հաջող էր: Մենք կարողացել ենք թվայնացնել շուրջ 119 հազար թերթ արխիվային փաստաթուղթ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Վիրաբյանը նշեց, որ բավական մեծացել է քաղաքացիների հետաքրքրությունն արխիվի նկատմամբ: «Այս տարի 29 հազար հարցում ենք ստացել` նախորդ տարվա 24 հազարի փոխարեն»,- ասաց Ազգային արխիվի տնօրենը` հավելելով, որ արխիվի փաստաթղթերի թիվը կազմում է 4 մլն 124 հազար 796 միավոր:

Վիրաբյանի խոսքով` այս տարի արխիվում 40-ով ավելացել է նաեւ հետազոտողների թիվը` 530-ից դառնալով 570:

Հայաստանի ազգային արխիվը հիմնադրվել է 1923 թվականին: Ներկայում ՀԱԱ ենթակայությամբ գործում են 11 մարզային մասնաճյուղեր եւ 29 տարածքային ներկայացուցչություններ, ուր 2006թ. հունվարի 1-ի դրությամբ կենտրոնացված են ամբողջությամբ վերցրած 5759 ֆոնդՙ 3,419,353 պահպանման միավորներով: Արխիվում պահպանվող բոլոր փաստաթղթերը մատչելի են օգտագործողների համար, բացառությամբ անձնական եւ ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ տարածող, նաեւ ոչ բավարար պահպանվածության վիճակ ունեցող փաստաթղթերի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ