RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-12-24 23:11:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 989, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 14

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԵՐԸ ՉԿԱՏԱՐՈՂ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ ԿՏՈՒԳԱՆՎԵՆ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ամփոփեց 2013 թվականը

Հայաստանի Հանրապետությունում օտարվող պետական գույքը գնահատվում եւ վաճառվում է միայն շուկայական արժեքներով: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ՙ պատասխանելով լրագրողների հարցերից մեկին: Անդրադառնալով կրկեսի եւ «Դվին» հյուրանոցի սեփականատերերի կողմից ներդրումային պարտավորությունների կատարման մասին հարցերինՙ վարչության պետը տեղեկացրեց, որ «Դվին» հյուրանոցի սեփականատերը պարտավորվել է մինչեւ 2016-ն ավարտել հյուրանոցի վերակառուցումը, այդ նպատակի համար ներդնելով մոտ 16 մլն դոլար: Ըստ տարիների` 2013-ին նախատեսվում է ներդնել 850 հազար դոլար, 2014-ին` 3,9 մլն դոլար եւ 2015-ին` 8,7 մլն դոլար: Այս անգամ եթե ներդրողը չկատարի իր պարտավորությունները, պարտավոր կլինի վճարել տույժեր չներդրված գումարի 6 տոկոսի չափով:

Ըստ Արման Սահակյանիՙ կրկեսի ներդրումային ծրագիրը սկզբում եղել էր 250 մլն դրամ, բայց հետագայում, երբ որոշվեց քանդել հին շենքը եւ կառուցել նորը, սեփականատերը պարտավորվեց կատարել 650 մլն դրամի ներդրումային ծրագիր: Պետական գույքի կառավարման վարչության պետը համոզմունք հայտնեց, որ սեփականատերը կկատարի այդ ներդրումը, եւ 2015-ին մենք կունենանք նոր, միջագային չափանիշներին համապատասխանող կրկես:

Օտարված այլ օբյեկտների` Սասունցի Դավթի արձանի հարեւանությամբ կիսակառույց շենքի, «Սեւան» հյուրանոցի եւ երիտասարդական պալատի փոխարեն նախատեսվող կառույցների ճակատագրի վերաբերյալ Արման Սահակյանն ասաց, որ դրանք իր ղեկավարած վարչության ենթակայության տակ չեն:

Այդուհանդերձ, երեկվա մամուլի ասուլիսի նպատակը 2013-ի ամփոփումն էր: Արման Սահակյանն անցնող տարին պետական գույքի կառավարման ոլորտում համարեց արդյունավետ աշխատանքի տարի: Նրա տեղեկացմամբՙ պետական գույքի մասնավորեցումից 2013-ին գոյացել է ավելի քան 447 մլն դրամ` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 26 տոկոսով, պետական գույքի օտարումից 2013-ին գոյացել է 1 մլրդ 260 մլն դրամից ավելի` անցյալ տարվա ցուցանիշը գերազանցելով 56 տոկոսով:

Պետգույքի կառավարման վարչության պետը նաեւ թվարկեց եւ մանրամասնեց այն իրավական ակտերը, որոնք, նրա խոսքերով, թույլ են տալիս արմատական բարեփոխումներ իրականացնել պետական սեփականություն համարվող անշարժ գույքի կառավարման ոլորտում, համալիր լուծում տալ տարիներով կուտակված շատ խնդիրների, ինչպես նաեւ հանրօգուտ ներդրումային ծրագրերը խթանել:

Արման Սահակյանը հայտնեց նաեւ, որ 2013-ին կառավարության որոշումներով Ադրբեջանից բռնագաղթած 54 ընտանիքների սեփականաշնորհել են իրենց զբաղեցրած 61 սենյակները, եւս 123 տեղաբնակ ընտանիքների համար էլ զբաղեցրած 140 սենյակների նվիրատվության որոշումներ են կայացվել: Նմանատիպ մի քանի նախագծեր էլ գտնվում են կառավարությունում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ