RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
#224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013



Տեղադրվել է` 2013-12-24 23:11:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 940, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆՈՂ ԿԱՍԿԱԾՅԱԼԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

Ստամբուլի «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Էրհան Թունջելը կալանավայրից նամակ է ուղարկել ոստիկանության գլխավոր տնօրենության հետախուզական վարչության պետ Էնգին Դինչին` սպառնալով, որ եթե դատական հաջորդ նիստի ժամանակ իրեն չազատեն եւ բարոյական վնասի փոխհատուցում չտան, ապա հանդես կգա սպանությանը մասնակից նոր անունների բացահայտմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Թարաֆ» թերթը:

Ավելի վաղ տված ցուցմունքներում Էրհան Թունջելը հայտարարել էր, որ Հրանտ Դինքի սպանության պատասխանատուն Տրապիզոնի քաղաքային ոստիկանության պետ Ռամազան Աքյուրեքի գլխավորությամբ գործող հանցավոր խումբն է:

Նամակում Թունջելը Դինչին սպառնացել է, թե ինքը կբացահայտի, որ Դինքի սպանությունը կատարել է «Էրգենեքոն» ազգայնական խմբավորումից «բարձր կանգնած կառույցը»: «Գոնե մեկ անգամ արա մեծ եղբոր անելիքը, եւ ես, ինչպես միշտ, կանեմ կրտսեր եղբոր իմ անելիքը: Հակառակ դեպքում` ցուցմունք կտամ, որ Դինքի սպանությունը ծրագրել է «Էրգենեքոն»-ից բարձր կանգնած խմբավորումը»,- նամակում նշել է Թունջելը:

Թերթը մեկնաբանել է, որ Դինքի գործով որպես հրահրիչ անցնող Էրհան Թունջելը նամակում բացահայտորեն սպառնում է ոստիկանության պաշտոնյային եւ նշում, որ նա է եղել իրեն օգտագործողներից մեկը:

Ստամբուլի «Ակօս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին խմբագրատան առջեւ: Նրան սպանելու գլխավոր պատճառը Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելն էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ