RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013



Տեղադրվել է` 2013-12-23 23:04:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1111, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկած շախմատի մրցաշարի 99 մասնակիցների թվում են Հայաստանը ներկայացնող 7 շախմատիստներ: Կայացած 4 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Հովիկ Հայրապետյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք վաստակել են 3-ական միավոր: Ռոբերտը մեկնարկում 3 անընդմեջ հաղթանակ տոնեց Միտրա Հեյազիպուրի, Աբդելռահման Հեշամի եւ Բահրուզ Ռզաեւի նկատմամբ, իսկ 4-րդ տուրում պարտվեց Բաադուր Ջոբավային: Հենց վերջինս էլ 4 միավորով գլխավորում է աղյուսակը:

Հայրապետյանը հաղթել է Ռամեզ Սամեդրիին եւ Իրինա Չելյուսկինային, ոչ-ոքի է խաղացել Զիրվա Սաֆարովի ու Վիորել Յորդաչեսկու հետ:

Արման Փաշիկյանն ու Լեւոն Բաբուջյանը վաստակել են 2,5-ական միավոր, Վահե Բաղդասարյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանն ունեն 2-ական միավոր, Մարկ Բասենչյանըՙ 0,5 միավոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ