RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013



Տեղադրվել է` 2013-12-23 23:04:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 733, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԹՎԱՅՆԱՑՆՈՒՄ Է ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԱՌԻԿ ՆՅՈՒԹԵՐԸ

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հաջորդ տարվանից կունենա նոր ձեւավորմամբ թարմացված էլեկտրոնային կայք: Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի հավաստիացմամբ` մշակութային օջախի պաշտոնական charents.am կայքը կներկայանա նոր լուծումներով: «Քանի տարի է` չենք թարմացրել մեր կայքը: Պատրաստվում ենք 2014-ին ներկայացնել նոր դիզայնով: Նախատեսում ենք նաեւ կայքում տեղադրել թանգարանի ցուցանմուշների նկարները, ինչպես նաեւ մի շարք այլ հետաքրքրական տեղեկություններ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Լիլիթ Հակոբյանը:

Բացի կայքը վերաձեւավորելուց, թանգարանը նախատեսում է իրականացնել նաեւ մի շարք այլ միջոցառումներ: Ավանդական տոնակատարություններ, ցուցահանդեսներ եւ գրքերի շնորհանդեսներ հաջորդ տարի շատ կլինեն: 2014-ին կշարունակվեն թվայնացվել թանգարանի նմուշները, ինչպես նաեւ կվերականգնվեն մի շարք հազվագյուտ գրքեր: «Թանգարանում ունենք արժեքավոր նյութերով հին ժապավեններ, որոնք հազվագյուտ նյութեր են պարունակում: Մի ժապավեն կա, որտեղ ձայնագրված է Վիլյամ Սարոյանի այցը մեր թանգարան եւ նրա ելույթը: Այս նյութերը եւս պետք է թվայնացվեն»,-հավելեց Հակոբյանը:

Տուն-թանգարանի տնօրենի խոսքով` մշակութային օջախի` 2013 թվականին նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվել են: «Այս տարի իրականացրել ենք 33 միջոցառում, որոնցից 22-ը եղել են ցուցահանդեսներ: Թանգարանը համալրվել է 40 նոր նյութերով, որոնք ձեռք են բերվել նվիրատվության միջոցով: Վերականգնել ենք 168 գիրք, ինչպես նաեւ 750-ից ավելի առարկաների համար գրվել են նոր գիտական վկայագրեր»,- նշեց Լիլիթ Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով` այս տարի թանգարան է այցելել 18 հազար մարդ: Նախորդ տարի` Չարենցի հոբելյանի հետ կապված, այցելուների թիվը 1600-ով ավելի է եղել:

Տարվա կարեւոր միջոցառումներից Հակոբյանն առանձնացրեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ հանդիպում-երեկոն, որն իրականացվել էր «Չարենցը հյուրընկալել է» շարքի շրջանակում: «Երկոն վարեց հենց Մանսուրյանը, եւ մարդիկ շատ գոհ էին եւ հետաքրքրված: Դրանից հետո բազմաթիվ առաջարկներ ստացանք, որպեսզի կրկնենք նույն երեկոն: Բացի դրանից, այս տարի 11-րդ անգամ անցկացվեց Չարենցի պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը, որը եւս հաջողված էր»,- փաստեց տուն-թանգարանի տնօրենը:

Լիլիթ Հակոբյանի համոզմամբ` թանգարանն ամեն ինչ անում է այցելուներին մշակութային օջախ բերելու եւ հետաքրքրելու նպատակով: «Ժամանակները փոխվել են, եւ մենք չենք կարող այժմ նախկին մեթոդներով այցելուներին գրավել դեպի թանգարան: Դա մի տեսակ նույնիսկ միամիտ կլինի: Մենք այժմ փորձում ենք կիրառել բոլոր միջոցները եւ քայլել ժամանակին համընթաց»,- եզրափակեց Լիլիթ Հակոբյանը:

Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը այնտեղ, որտեղ 1935-1937թթ. ապրել է բանաստեղծը: Մշակութային օջախը բանաստեղծի կյանքը, գրական-մշակութային, հանրային-քաղաքական գործունեությունն ուսումնասիրող գիտական կենտրոն է, որտեղ պահպանվում եւ ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ` անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, այլ նյութեր: Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է, որտեղ ամեն ինչ պահպանված եւ դասավորված է այնպես, ինչպես եղել է Չարենցի ապրած ժամանակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ