RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013



Տեղադրվել է` 2013-12-23 23:04:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 974, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀՊՄՀ-ՈՒՄ

Մ. Հ.

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում օրերս տեղի ունեցավ ուսանողական մրցանակաբաշխություն` կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության երկրորդ կուրսի շրջանակում: Ամանորյա ուրախ մրցանակաբաշխության կազմակերպիչը նույն կուրսի ուսանող Արթուր Գասպարյանն էՙ կուրսի ղեկավար Դիանա Մարկոսյանի գլխավորությամբ: Բացի մրցանակաբաշխությունից, միջոցառմանը իրենց կատարումներով հանդես եկան Երգի պետական թատրոնին կից դպրոցի սաները` էլ ավելի ուրախ դարձնելով մրցանակաբաշխությունը իրենց ամանորյա, էստրադային, հիթային կատարումներով:

Արթուր Գասպարյանն «Ազգի» հետ զրույցում նշեց, որ սկզբում, երբ կար մրցանակաբաշխություն անցկացնելու գաղափարը, չէին պատրաստվում նման մեծ միջոցառում կազմակերպել, այլ լսարանում բաշխեին անվանակարգերը եւ վերջ:

Անվանակարգերը որոշվել էին նախորոք` կուրսի շրջանակում, ապա նախորոք անցկացված քվեարկության արդյունքների հիման վրա մրցանակները բաշխվեցին` պատվոգրերի տեսքով:

Անվանակարգերը հետեւյալն են. կուրսի ժպիտ` Կարինե Բայանդուրյան, կուրսի նորաձեւ` Լուիզա Ավագյան, ընկերասեր` Աննա Արթենյան, ամենախոր աչք ու ամենանուրբ` Սիմա Առաքելյան, սպորտային լրագրող ու ակտիվ` Ալլա Զաքարյան, ասմունքող` Աննա Հակոբյան, բանաստեղծ, մտածող ու բարի` Զեմֆիրա Քալաշյան, ասպետ` Գրիգոր Գեւորգյան, լավագույն լրագրող աղջիկ` Անի Գալստյան, լավագույն լրագրող տղա` Աղվան Ասոյան:

Միջոցառումը վարում էին նույն կուրսի ուսանողներ Գուրգեն Ալեքյանը եւ Սյուզաննա Թուսինյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ