RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-12-23 23:04:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 927, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՐԵՎԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին լրացավ Սպիտակի ահավոր երկրաշարժի 25 տարին: 25 երկար եւ ձիգ տարիներն արդեն անցել են, բայց երկրաշարժի ազդեցությունը դեռես չի վերացվել: Մեր քաղաքացիների համար Սպիտակի երկրաշարժը դեռ չի ավարտվել: Երկրաշարժ-աղետները չեն ավարտվում այնքան ժամանակ, քանի դեռ մնում է աղետի հետեւանքով անօթեւան մնացած կամ գործազուրկ դարձած թեկուզ եւ մեկ մարդ: Գյումրիի, Սպիտակի, Վանաձորի եւ աղետի գոտու մյուս քաղաքներում ահավոր բարձր է գործազրկության աստիճանը, չկան բավարար թվով աշխատատեղեր: Բնակչության մեծամասնությունը հայտնվել է սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական ծանր իրավիճակում:

Ի՞նչ անել, ինչպե՞ս շտկել դրությունը, ինչպե՞ս ստեղծել այդ բավարար թվով աշխատատեղերը, ինչպե՞ս օգնել մարդկանց դուրս գալու այդ ծանր վիճակից:

Առաջին հերթին, իհարկե, անհրաժեշտ է մտածել արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկման եւ աշխատատեղերի ստեղծման մասին: Ակադեմիկոս Պարիս Հերունին համոզված էր, որ աղետի գոտին մասնավորապես եւ Հայաստանը ամբողջապես, կարելի է դուրս բերել ճգնաժամային իրավիճակից եւ դնել զարգացման ուղու վրա նաեւ արեւային տեխնիկայի եւ արեւային տեխնոլոգիաների նոր ոլորտի ձեւավորման միջոցով: Այս ոլորտը ի վիճակի է ստանձնելու լոկոմոտիվի իր կարեւոր դերը արդյունաբերության այլ ճյուղերի, վերամշակող արդյունաբերության, երկրի էներգետիկ անվտանգության եւ էներգետիկ կենսունակության բարձրացման, կիրառական գիտության զարգացման, երկրի միջազգային հեղինակության բարձրացման գործում: Դա այդպես է: Արեւային տեխնիկան եւ տեխնոլոգիաները այսօր մեծ պահանջարկ ունեն ողջ աշխարհում, առաջին հերթին, սպասվող գլոբալ էներգետիկ եւ էկոլոգիական ճգնաժամերի պատճառով: Սպասվում է, որ շատ շուտով աշխարհը ականատես կլինի արեւային տեխնիկայի հսկայածավալ համաշխարհային շուկայի ձեւավորման իրողությանը` իր 40 տրիլիոն դոլարի հասնող ծավալներով: Այդպիսին է արեւմտյան փորձագետների գնահատականը: Կարո՞ղ ենք մենք օգտվել այդ շուկայից եւ այնտեղ արտահանել մեր արտադրանքը: Իհարկե կարող ենք: Ավելին, մենք պարտավոր ենք ունենալ հելիոտեխնիկական սարքերի եւ սարքավորումների նոր արտադրատեսակներ եւ դրանցով մտնել արեւային տեխնիկայի միջազգային շուկա: Ոչ ոք բարոյական իրավունք չի տվել մեզ երես թեքելու մեզ ընձեռվող պատմական հնարավորությունից: Դա մեր շանսն է, դա մեր ճակատագիրն է: Ունենալով արեւային էներգիայի հսկայական պոտենցիալ մի կողմից եւ չունենալով բնական էներգառեսուրսների որեւիցե հուսալի պաշար մյուս կողմից, մենք իրավունք չունենք մերժելու ամեն օր մեզ բաժին հասնող արեւի աստվածատուր բարիքը:

Մեր անկախության առաջին իսկ օրվանից Հայաստանի գիտական հասարակությունը եւ մեր շարքային քաղաքացիները հարց էին բարձրացնում, որ Հայաստանի տնտեսության հիմքում դրվի հելիոտեխնիկական արդյունաբերության նոր եւ խիստ հեռանկարային ոլորտը: Դրա տեխնիկական եւ տեխնոլոգիական լայն հնարավորությունները մենք ունեցել ենք: Մենք այսօր էլ պահպանում ենք այդ հնարավորությունները եւ ի վիճակի ենք մեր սեփական ուժերով, ապավինելով մեր գիտական մշակումների վրա, կազմակերպելու ժամանակակից պահանջներին բավարարող արեւային տեխնիկայի արտադրություններ, նոր արտադրատեսակներով դուրս գալու միջազգային շուկա եւ ընթացքից լուծելով նաեւ Հայաստանի ու Արցախի հելիոֆիկացիայի խնդիրը` ապահովելով մեր ներքին էներգասպառման զգալի մասը: Շատ կարեւոր է, որ մենք կարողանանանք շտկել դրությունը ինժեներական եւ գիտական կադրերի պատրաստման գործում, որը մեզ թույլ կտա ստանձնել համաշխարհային լիդերի մեր կարգավիճակը պատմական հեռանկարում:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության եւ «Շիրակ» հայրենակցական միության նախաձեռնությամբ 2013 թ. դեկտեմբերի 17-ին կազմակերպված գիտնականների եւ գործարարների համաժողովը քննարկման դրեց Հայաստանում արեւային տեխնիկայի զարգացման հեռանկարները: Համաժողովը գտնում է, որ ճիշտ կլիներ, որ հելիոտեխնիկական արդյունաբերությունը ստանար պետական աջակցություն եւ կազմակերպվեր Սպիտակի երկրաշարժի գոտու քաղաքներում` դրանով իսկ փորձելով լուծել բավարար աշխատատեղեր ստեղծելու խնդիրը աղետից տուժված եւ աղետալի վիճակում հայտնված մեր բնակչության համար: Դա միայն կօգներ նույն խնդրի լուծմանըՙ ուղղված ՀՀ կառավարության եւ մասնավոր ներդրողների ջանքերին: Մենք ակնկալում ենք , որ մեր նախաձեռնությունը լայն արձագանք կգտնի մեր իշխանությունների եւ սփյուռքահայ գործարարների մեջ: Հույս ենք հայտնում, որ հարցը քննարկման կդրվի ՀՀ կառավարությունում եւ Ազգային ժողովում: Բավարար հիմքեր ունենք նաեւ ակնկալելու բիզնես համագործակցություն արեւային տեխնիկայի բնագավառում նաեւ Մաքսային միության երկրների հետ, որը իր հերթին կնպաստի Սպիտակի երկրաշարժի գոտում վերականգնողական աշխատանքները պատշաճ մակարդակով ավարտին հասցնելու գործում:

Հայտարարությունը ստորագրել են բազմաթիվ գիտնականներ, գործարարներ եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ