RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013



Տեղադրվել է` 2013-12-23 23:04:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 802, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույնով հայտնում ենք, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետՙ Ընկերություն) կազմակերպում է հանդիպում Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետՙ Ծրագիր) շահառուների հետ, որին հրավիրվում են մասնակցելու ծրագրի շահառուների բոլոր խմբերի ներկայացուցիչներըՙ յուրաքանչյուր անձ եւ (կամ) կազմակերպություն, որի վրա Ծրագիրը կարող է ունենալ ուղղակի կամ անուղղակի որեւէ ազդեցություն եւ (կամ) որը Ծրագրի հետ կապված շահեր եւ (կամ) գործառույթներ ունի եւ (կամ) որեւէ կերպ կարող է ազդել Ծրագրի իրականացման վրա:

Հանդիպումը տեղի կունենա 2014թ. հունվարի 17ին, ժամը 15:00ին, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մշակույթի տան դահլիճում:

Հանդիպման օրակարգում հետեւյալ հարցերն ենՙ

- Ծրագրի շրջանակներում 2013թ. ընթացքում կատարված շինարարական եւ մոնտաժային աշխատանքները, 2014թ. առաջին եռամսյակում նախատեսվող գործունեությունը 2013 թ. ընթացքում շրջակա միջավայրի պահպանության եւ աշխատանքի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումները, 2014 թ. առաջին եռամսյակում նախատեսվող միջոցառումները

- Ծրագրի շահառուների ներգրավման պլանը (լրամշակված տարբերակ), շահառուների ներգրավման եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղություններով 2013թ. իրականացված եւ 2014թ. առաջին եռամսյակում նախատեսվող միջոցառումները

- Պատմամշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ 2013թ. կատարված եւ 2014թ. ընթացքում նախատեսվող աշխատանքները

- Այլ հարցեր:

Ընկերությանՙ ք. Երեւան, Խանջյան 19 հասցեով եւ Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ եւ Շնող գյուղերի գյուղապետարաններում 2013թ. դեկտեմբերի 23-ից 2014թ. փետրվարի 3-ը կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ եւ այլ հաղորդագրություններՙ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ: Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հաղորդագրություններ այդ ժամանակահատվածում կարող եք ուղարկել նաեւ էլ. փոստովՙ pr@vallex.com հասցեով:

Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ եւ կառուցողական մասնակցություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ