RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013



Տեղադրվել է` 2013-12-23 23:04:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1097, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՆԱԽԱԳԱՀԸ ԿՐԿԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ Է

Վ. Պ.

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Պաշտոնական հաղորդագրության համաձայնՙ Սարգսյանը մասնակցելու է այսօր` դեկտեմբերի 24-ին Մոսկվայում պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

Ասել է թե եվրասիական ինտեգրման գործընթացները ամենայն արագությամբ առաջ են մղվում, ընդ որում` ոչ միայն հյուսիսային ուղղությամբ:

Մասնավորապես, դեկտեմբերի 22-ին էլ, ըստ ԱԳՆ հաղորդագրության, Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրել է եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:

Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել հանրապետության նախագահի տված հանձնարարականների կատարմանը: Թե ինչ հանձնարարականների մասին է խոսքն, իհարկե, չի նշվում, սակայն ակնհայտորեն խոսքը հնարավորինս եվրոպական ուղղվածությունը պահպանելուն է վերաբերում, հատկապես, երբ խորհրդակցությունը եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների մասին է:

Ըստ այդմ, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում վերջին զարգացումները, ամփոփել 2013թ. կատարված աշխատանքները եւ համապատասխան հանձնարարականներ տվել հաջորդ տարի իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպմանը հատուկ ընդգծվել է եվրոպական երկրների եւ կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարեւորությունը, անդրադարձ է կատարվել դեսպանությունների գործունեության տնտեսական բաղադրիչի նշանակությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում եւ դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ