RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-12-20 23:20:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 766, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԸ ԿՐԿԻՆ ՆՎԱԶԵՑ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հունվար-նոյեմբերին կազմեց 3,1 տոկոս

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակած 2013-ի հունվար-նոյեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,1 տոկոսով: Հիշեցնենք, որ հունվարին արձանագրված բարձր` ավելի քան 9 տոկոս աճի տեմպը մինչեւ սեպտեմբեր ամիսը դանղաղելով, հունվար-սեպտեմբերին հասել էր 3,2 տոկոսի: Հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ արձանագրված 4,8 տոկոս աճի շնորհիվ հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության աճի տեմպը փոքր-ինչ բարձրացավ` կազմելով 3,4 տոկոս: Եվ ահա նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ արձանագրվեց ընդամենը 0,8 տոկոս աճ, ինչի արդյունքում հունվար-նոյեմբերի տնտեսական աճը կազմեց 3,1 տոկոս:

Այժմ անդրադառնանք տնտեսության ճյուղերում առանձին-առանձին հունվար-նոյեմբերին արձանագրված ցուցանիշներին:

Այս տարվա 11 ամիսների ամենամեծ աճն արձանագրվել է արդյունաբերությունում` 7,1 տոկոս աճ: Հաջորդը գյուղատնտեսությունն է, որտեղ արձանագրվել է 6,1 տոկոս աճ, ծառայությունների ոլորտում աճը կազմել է 2,9 տոկոս, առեւտրի շրջանառությունն աճել է 1,6 տոկոսով, իսկ շինարարությունում շարունակվել է անկումը` 8,5 տոկոսով:

Գումարային առումով համախառն արտադրանքի ամենամեծ ծավալ ունի առեւտրի շրջանառությունը` 1 տրլն 971 մլրդ 903 մլն դրամ, երկրորդ տեղում արդյունաբերությունն է` 1 տրլն 108 մլրդ 384 մլն դրամ համախառն արտադրանքի ծավալով, երրորդը ծառայությունների ոլորտն է` 917 մլրդ 122 մլն դրամ ծավալով, չորրորդը գյուղատնտեսությունն է` 857 մլրդ 367 մլն դրամ համախառն արտադրանքի ծավալ եւ վերջինը շինարարությունն է, որի ծավալը կազմել է 356 մլրդ 539 մլն դրամ:

Միայն նոյեմբեր ամսին` նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ արդյունաբերությունում այս անգամ արձանագրվել է բավականին համեստ` 1,2 տոկոս աճ, գյուղատնտեսությունում` 9 տոկոս աճ, ծառայությունների ոլորտում` 4 տոկոս աճ, առեւտրում` 2 տոկոս աճ, շինարարությունում` 7,3 տոկոս անկում: Ինչ վերաբերվում է այս տարվա հոկտեմբերի նկատմամբ նոյեմբերի ցուցանիշներին, ապա արդյունաբերությունում գրանցվել է 2,9 տոկոս անկում, գյուղատնտեսությունում` 48,4 տոկոս անկում, ծառայություներում` 4,8 տոկոս, իսկ աճ գրանցվել է առեւտրում` 2 տոկոս եւ շինարարությունում` 25,5 տոկոս: վերջին ցուցանիշն արտասովոր պետք է համարել` նկատի ունենալով նաեւ ոչ բարենպաստ սեզոնային գործոնը այս ճյուղի համար:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2013-ի առաջին 11 ամիսներին 2012-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 5,2 տոկոսով եւ կազմել մոտ 5 մլրդ 342 մլն դոլար: Արտահանումը կազմել է 1 մլրդ 348 մլն դոլար, արձանագրելով 8,4 տոկոս աճ, ներմուծումը կազմել է 3 մլրդ 993 մլն դոլար, աճելով 4,2 տոկոսով: Այս տարվա հունվար-նոյեմբերին արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 2 մլրդ 645 մլն դոլար:

Միայն նոյեմբեր ամսին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 11,3 տոկոսով եւ կազմել 586 մլն դոլար: Արտահանումը կազմել է 133 մլն դոլար, աճելով 5,9 տոկոսով, ներմուծումը կազմել է 453 մլն դոլար, աճելով 13,1 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվար-հոկտեմբերին կազմել է գրեթե 150 հազար դրամ, մասնավոր հատվածում` 184 հազար դրամ, պետականումՙ 120 հազար դրամ:

Այսպիսով, նոյեմբերի արդյունքների ամփոփումը հնարավորություն է տալիս մոտավոր պատկերացում կազմել տնտեսական աճի տարեկան ցուցանիշի մասին: Որքան էլ որ դեկտեմբերը համարվում է տնտեսապես ամենաակտիվ ամիսը, գրեթե անհավանական է, որ մեր երկրի տարեկան տնտեսական աճը հասնի 4 տոկոսի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ