«Մենք գիտենք մենք ով ենք, չգիտենք` դուք ով եք», դիմեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը ժառանգական Զարուհի Փոստանջյանին , ժամը 19 անց 16-ին, Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ ստորագրված գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ, նյարդայնացած պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի գնահատականներին: Դա տեղի էր ունենում հատուկ այդ ...
Սահմանին տեղի ունեցած վերջին խախտումները վնասում են խաղաղության հեռանկարները: Այս մասին դեկտեմբերի 19-ի ուշ երեկոյան տարածված մամուլի հաղորդագրությամբ ընդգծում են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի ավարտին:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12-ն անց 20 րոպեին Կարելիայի Սեգեժա քաղաքում գտնվող գաղութի տարածքից դուրս է եկել «Յուկոս» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալության թղթակցին հայտնել են Կարելիայի ուժային կառույցներում:
Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը եւ անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հավի ձվի շուկայում ստեղծված իրավիճակին, հավաստիացրին, որ նախատոնական օրերին այդ ապրանքատեսակի դեֆիցիտ չի լինի:
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) գործունեության քննությամբ զբաղվող փորձագետների հանձնաժողովը Սպիտակ տանը հանձնանարել է սահմանել աշխարհի ղեկավարների լրտեսման հստակ չափանիշներ: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:
Haqqin.az-ի փոխանցմամբ, երեկ օրվա վերջին հայտնի է դարձել, որ Իլհամ Ալիեւը «հրամանագիր է ստորագրել Նախիջեւանի առանձին համազորային բանակ կազմավորելու մասին»: Ըստ այդմ, Նախիջեւանի համազորային բանակը դուրս է բերվել Ադրբեջանի ՊՆ ենթակայությունից: Նշված զորամիավորումն այսուհետեւ ուղղակիորեն կենթարկվի Իլհամ Ալիեւին, իսկ օպերատիվ կառավարման հարցերում` Նախիջեւանի ինքնավարության ղեկավար Վասիբ Թալիբովին:
Դեկտեմբերի 19-ին Մոսկվայի Միջազգային առեւտրի կենտրոնի շենքում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թվով 9-րդ մեծ մամուլի ասուլիսը, որին մասնակցելու համար Ռուսաստանից եւ այլ երկրներից հավատարմագրվել էին զանգվածային լրատվության միջոցների ավելի քան 1.300 ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ` Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից Գոհար Բոտոյանը:
Դեկտեմբերի 9-ին եւ 10-ին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների հետ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կնքել է աշխատանքների իրականացման պայմանագրեր, համաձայն որոնց, ճանապարհի կառուցման առաջին փուլի` հողային աշխատանքների մեկնարկը հայտարարվում է 2014թ. հունվարին: Շուրջ 116 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի ողջ երկայնքով աշխատանքները կիրականացվեն նույն ժամանակահատվածում:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակած 2013-ի հունվար-նոյեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,1 տոկոսով: Հիշեցնենք, որ հունվարին արձանագրված բարձր` ավելի քան 9 տոկոս աճի տեմպը մինչեւ սեպտեմբեր ամիսը դանղաղելով, հունվար-սեպտեմբերին հասել էր 3,2 տոկոսի: Հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Մշակույթի նախարարության եւ «Պրոլայթինգ» ընկերության համագործակցության արդյունքում` թվայնացվել է Արամ Խաչատրյանի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունը: 9 ձայնասկավառակ, 1 տեսասկավառակ եւ բուկլետ ներառող հավաքածուն ստեղծվել է Հայաստանի հանրային ռադիոյում պահպանվող ձայնագրությունների եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տրամադրած նյութերի հիման վրա:
Լոնդոնի «Ապոլլո» թատրոնի առաստաղի մի մասի փլուզման հետեւանքով դեկտեմբերի 19-ի երեկոյան տուժել է առնվազն 76 մարդ, հաղորդում է BBC News հեռուստաալիքը: Փլուզումը տեղի է ունեցել «Շան առեղծվածային գիշերային սպանություն» ներկայացման ժամանակ:
Երեկ պաշտոնապես բացվել է Ջավախք Մեդիանՙ Ջավախքի միացյալ տեղեկատվական կայքը. JavakhkMedia.com: կայքի «Մեր մասին» բաժնի համաձայն, «Ջավախք Մեդիան հիմնադրվել է Ջավախքի տեղեկատվական ցանցի (Javakhk.net), Ախալցխայի տեղեկատվական կայքի (Akhaltskha.net) եւ Ջավախքի IT ռեսուրսների զարգացմամբ զբաղվող աջակիցների անշահախնդիր եւ անվարձահատույց աշխատանքի շնորհիվ»:
Երդվյալ հայաստանասեր սփյուռքահայ վաղեմի ծանոթս օն-լայն զրույցներից մեկում անդրադառնալով հայկական ավանդական ճաշատեսակներին, ասաց. «Դոլման հայկակա՞ն է»: «Չգիտեմ, ասացի»: Եվ հերթով սկսեց թվարկել գրեթե բոլոր հայտնի հայկական համարվող կերակրատեսակները, մեկ-մեկ թվարկելով դրանց ստույգ ծագումըՙ ոչ հայկական լինելու, նույնիսկ պատրաստման եղանակները ավելացնելով: «Էհ, մենք բան չունե՞նք, ուրեմն, հաՙ հարիսան», ասացի: «Դա էլ ...
Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանը ծնվել է 1928 թ. Երեւանում: 1943-1948 թթ. ուսանել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, հետագայում` 1948-1954 թթ. ուսումը շարունակել Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժնում: 1954 թ. մասնակցել է ցուցահանդեսների, 1956 թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է եղել:
Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի առթիվ ՀԲԸՄ-ի Նյու Յորքի գրասենյակի Հատուկ միջոցառումների կոմիտեն (ՀՄԿ) կատարողական արվեստի ներկայացուցիչների համերգ է կազմակերպել դեկտեմբերի 7-ին Կառնեգի Հոլի «Ուեյլ Ռեսիթալ» դահլիճում: Ծրագիրը հագեցած է եղել ճանաչված երաժիշտների ստեղծագործություններով: Թոմաս Բարրիերոն առաջին անգամ կատարել է «Սոխակի մահը» ստեղծագործության վրա հիմնված «Rossignol Mecanique»-ը, որը նրան 2012-ին ...
Երկար տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում Նյու Ջերսիում լույս է ընծայվել տիգրանակերտցիների տեղական բարբառի բառարանը «Ի՞նչ կուսիս» խորագրով, որը նշանակում է «Ինչ ես ասում»: Հեղինակն է «Արմինյն Ուիքլի» շաբաթաթերթի երկարամյա սյունակագիր Չարլզ Գասպարյանը, ով Տիգրանակերտում ապրող հայերի յուրահատուկ գունավորում ունեցող բառերն ու արտահայտությունները հավաքել է եւ անգլերեն գրադարձությամբ ներկայացրել բառարանում:
Գարնանը վերսկսվող Հայաստանի ֆուտբոլի առաջնության հանդիպումների նախապատրաստությունը մասնակից թիմերից առաջիններից մեկը սկսեց մրցաշարի առաջատար Երեւանի «Արարատը»: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով արարատցիները Ձորաղբյուրի իրենց մարզաբազայի փոխարեն երեկ առաջին մարզումն անցկացրին «Կիլիկիա» մարզադահլիճում: Այստեղ պարապմունքները կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 30-ը, ապա ֆուտբոլիստներին մեկ շաբաթ հանգիստ կտրամադրվի:
«Սպորտ Էքսպրեսի» տեղեկացմամբ, Ռոման Բերեզովսկին հնարավոր է, որ կարիերան շարունակի Եկատերինբուրգի «Ուրալում», որտեղ հանդես են գալիս ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանն ու Արթուր Սարկիսովը: «Դինամոն» եւ «Ուրալը» նախնական համաձայնության են եկել Բերեզովսկու հարցում: Փորձառու դարպասապահը վաղուց արդեն «Դինամոյի» հիմնական կազմում չի ընդգրկվում:
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ռմբարկուներից մեկըՙ «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը փորձաշրջան է անցնում Լիբանանի «Նժմեհում»: Նրան Լիբանան են հրավիրել Արմեն Սանամյանի առաջարկով, որը ներկայումս Բեյրութում է եւ բանակցում է «Նժմեհի» հետ, որպեսզի զբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:
Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում հայ շախմատիստներից 11-ըՙ Անի Հարությունյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Հրանտ Ալեքսանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հակոբ Հակոբյանը, Գոռ Մելքոնյանը, Ռոբերտ Մուրադյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը 2-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին: Նրանք տարիքային իրենց խմբերում աղյուսակը գլխավորող շախմատիստների թվում են:
Բրազիլիայի շախմատի առաջնության հերթական 2 տուրերն անհաջող դասավորվեցին մրցաշարի միանձնյա առաջատար Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի համար: 8-րդ տուրում նրա հաղթարշավը կանգնեցրեց Բրիտո Մոլինանՙ հաշտություն կնքելով, իսկ 9-րդ տուրում Մխիթարյանն առաջին պարտությունը կրեց Սանտյագո դե Մոուրայի հետ մրցավեճում: Մխիթարյանը 7 միավորով նահանջեց 2-րդ հորիզոնական: Իսկ աղյուսակը 8 միավորով գլխավորեց Ռաֆայել Լեյթաոն, որը հաղթեց ...
Այսօր հոլանդական Գրոնինգեն քաղաքում մեկնարկում է արդեն ավանդական դարձած շախմատի 51-րդ փառատոնը: A կարգի մրցաշարի 104 մասնակիցների թվում են հայաստանցի 3 շախմատիստներՙ Զավեն Անդրեասյանը, Էլինա Դանիելյանը եւ Տիգրան Սիմոնյանը: Անդրեասյանը իր վարկանիշով (2610) մասնակիցների մեջ զիջում է միայն Մաքսիմ Ռոդշտայնին (2683), Եվգենի Ռոմանովին (2654) եւ Էրվին Լ՛Ամիին (2645):
Մոսկվայի «Սպարտակը» նախատեսում է մարտին ուսումնամարզական հավաք անցկացնել Ավանի ակադեմիայում: Այս փաստը հաստատել է նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հենց Երեւանից էլ «Սպարտակը» կուղեւորվի Գրոզնի, որտեղ կանցկացնի ՌԴ առաջնության 20-րդ տուրի հանդիպումը: