Երեկ, ինչպես եւ խոստացել էին կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարող քաղաքական ուժերը, «Ազատության» հրապարակից սկիզբ առավ բողոքի երթ, որը բողոքողներին բերեց Սահմանադրական դատարանի մոտ: Այստեղ բողոքողները` պատգամավորներ, քաղաքացիական ակտիվիստներ, եւս շարունակեցին կարգախոսներ հնչեցնել Սահմանադրությունը եւ ՀՀ քաղաքացու իրավունքները պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ: Ապա ընթերցվեց «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ...
Ինչպես հաղորդում է իրանական «Առաննյուզ» լրատվական գործակալությունը, Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ, Արդեբիլ քաղաքի իմամ-ջումա, այաթոլլահ Սեւիդ Հասան Ամելին օրերս սենսացիոն մերկացումներ է արել Խոջալուի դեպքերի առնչությամբ: Նա պատմել է, որ Ղարաբաղի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմում Իրանի գործունեությունը կասեցնելու նպատակով իսրայելական հետախուզությունը Թուրքիայում կազմակերպել էր «Էրգենեքոն» կազմակերպությունը: Հայտարարվել էր, որ Ղարաբաղյան ...
Թվում էրՙ Մաքսային միությանն անդամակցելու մասին սեպտեմբերի 3-ի հայտարարությունից, դրան հաջորդած հայ-ռուսական ամենատարբեր մակարդակի շփումներից եւ հատկապես ՌԴ նախագահ Պուտինի Հայաստան այցից հետո ռուսաստանյան փորձագիտական շրջանակները գոնե հրապարակային դրսեւորումներում չափազանց զգույշ կգտնվեն Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ դատողություններում:
Դեկտեմբերի 16-17-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ.-ի Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության անդամ պետությունների 5-րդ հանդիպումը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) եւ նրանց ուղեկցող անձանց:
Վաշինգտոնում գործող ԱՄՆ դաշնային օկրուգային դատարանը բավարարել է երկու ամերիկացիներիՙ կառավարությանը եւ ԱԱԳ-ին ներկայացրած հայցը: Պատասխանողներից պահանջվում է դադարեցնել հայցվորների հեռախոսազրույցների վերաբերյալ տեղեկությունների հավաքումը: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:
Թուրքիան առնվազն 47 տոննա սպառազինություն է ուղարկել նախագահ Ասադի վարչակարգի դեմ կռվող սիրիացի ապստամբներին: Այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով ՄԱԿ-ի եւ Թուրքիայի կառավարության աղբյուրներ:
ՄԱԿ-ը մտադիր է 6,5 մլրդ դոլար հանգանակել սիրիացիներին մարդասիրական օգնություն հատկացնելու համար, հաղորդում է BBC News հեռուստաալիքը: Ըստ որում, եկող տարի ողջ աշխարհում մարդասիրական նպատակներին հատկացվելիք ՄԱԿ-ի ընդհանուր բյուջեն 13 մլրդ դոլար է:
Երբ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին հայ-ադրբեջանական ճշմարտության մի հատվածի մասին գիրք գրեց, ես անկեղծորեն տխրեցի: Ոչ թե այն պատճառով, որ Այլիսլիին հեռացրին Գրողների միությունից, որը նա, սակայն, լքել էր տարիներ առաջ եւ իր ցանկությամբ, ոչ թե այն պատճառով, որ ադրբեջանցի գրողը զրկվեց պետական մրցանակից, որ նրա գրքերը այրեցին Բաքվում, որ ...
Երեկ «Շահդենիզ-2» նախագծի մշակման եւ ապագա շահագործման մեկնարկային համաձայնագրի հետ միաժամանակ նախատեսված էր, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (Socar) հունական կողմի հետ կկնքի Հունաստանի հանրային գազամատակարարման ցանցը (DESFA) գնելու գործարք, որն ադրբեջանական կողմը շտապել էր նախանշել իբրեւ երկրորդ «դարի պայմանագիր»:
Դեկտեմբերի 15-ին Թեհրանի Հայ ակումբի սրահում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի (ՀՈՒՍԿ) համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 65-ամյակին նվիրված միջոցառում:
Վերջերս Միսլատայի քաղաքապետարանում «Արարատ» հայկական միության ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւին միացել է նաեւ «Ձախ Միություն» կուսակցությունըՙ իր հերթին դիմում ներկայացնելով ավագանուն, առաջիկա նիստում հարցը քննարկելու համար: Կուսակցության խոսնակ Սալվադոր Գարսիա դե լա Մոտան տեղի հայ ազգաբնակչության լավագույն բարեկամներից է, ում ուրախացնում են հայերիս ձեռքբերումները եւ անհանգստացնում մեր առջեւ ծառացած ...
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պարզաբանել է, թե երբ է գոյացել Հայաստանի 300 միլիոն դոլարի պարտքը ռուսական կողմին, որի դիմաց վաճառվեց «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս մասնաբաժինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակց ության վերաբերյալ», ...
Երեկ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցությունՙ նվիրված Հայաստանի գործարար միջավայրի (Doing Business) բարելավման 2014 թ. միջոցառումների ծրագրին: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչութունից, քննարկվել են Doing Business-2014-ի շրջանակում ըստ պետական կառավարման մարմինների նախատեսված միջոցառումները, որոնք հնարավորություն են տալու բարելավելու բիզնես միջավայրը Հայաստանում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ...
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Սեւանում, Գավառում եւ Գորիսում ձյուն է տեղում:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ դեկտեմբերի 18-19-ին երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով խորհրդակցությունների նպատակով Հայաստան կժամանի ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնական դոկտ. Էվելին Ֆարկասը:
«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործման թույլտվություն ստանալու հայտը վաղը կքննարկվի կառավարության նիստում: Գործունեությունը նախատեսվում է ծավալել ազատ տնտեսական գոտի «ՌԱՕ Մարս»-ի տարածքում: Խոսքը հայկական պլանշետների զանգվածային արտադրության մասին է:
Այսօր, դեկտեմբերի 18-ին, ժամը 17-ին Մոսկվայումՙ «Ռոսիյսկայա գազետայի» մեդիա-կենտրոնում տեղի կունենա հայտնի գրող եւ նույն թերթի լրագրող Նիկոլայ Դոլգոպոլովի «Վարդանյան» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Մոլոդայա գվարդիա» հրատարակչությունը «Նշանավոր մարդկանց կյանքը» մատենաշարով: Գիրքը լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Անդրեյի Վարդանյանի մասին է:
Ավելի լավ վերնագիր կարելի չէր գտնել նորոգ հանգուցյալ Ազատ Սարգսյանի հիշատակին նվիրված այս նյութի համար, որը վերցրել ենք Զորի Բալայանի 2009 թ. հրատարակված նույնանուն գրքից: Հայտնի հրապարակախոս-էսսեիստը այստեղ հակիրճ ներկայացնում է Ազատ Սարգսյանի, նրա հորՙ Ավետիսի, մորՙ Սաթենիկի, ինչպես նաեւ նրանց ծնողներիՙ Աբալյանների ընտանիքի դժվար ու թշվառ կյանքըՙ հակահայ հալածանքների ...
Գիտնականներին հաջողվել է Քենիայում հայտնաբերել մարդու շուրջ 1,42 միլիոն տարեկան աճյուն: Ձեռքի գտնված ոսկորներն իրենց կառուցվածքով գրեթե ոչնչով չեն տարբերվում ժամանակակից մարդուց, ասված է հետազոտության մեջ, որը հրապարակվել է ամերիկյան Proceedings of the National Academy of Sciences գիտական հանդեսում, տեղեկացնում է «Արմենպրես»-ըՙ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Նելսոն Մանդելայիՙ աշխարհում ամենախոշոր արձանի բացումը կայացավ դեկտեմբերի 16-ին, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունում հռչակված է որպես Հաշտության օր: Արձանը տեղադրված է նախագահական պալատիՙ «Յունիոն բիլդինգ»-ի դիմաց, որտեղ 1994 թ. տեղի էր ունեցել ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահիՙ Մանդելայի պաշտոնամուտը:
Ամիսներ առաջ, քաղաքապետի ընտրություններից քիչ առաջ Երեւանում բացվեց արդի հայ գեղանկարչության վարպետ Էդվարդ Իսաբեկյանի պատկերասրահը, Մաշտոցի պողոտայի սկզբնամասում. երկար տարիներ սպասված իրադարձություն, որին սպասում էին շատերը, մանավանդ որ նկարչի որդինՙ Գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը Վարպետի 28 նկարՙ պատկերասրահին նվիրելու մասին արդեն հայտնել էր, ինչպես նաեւ հոգ տարել սրահի հիմնական բարենորոգման ...
Դեկտեմբերի 14-ին Պրահայի InterArtGalleryGor ցուցասրահում տեղ ունեցավ չեխաբնակ հայտնի նկարիչ Գոռ Ավետիսյանի պատկերագրքի շնորհանդեսը եւ ցուցասրահի 15-ամյա հոբելյանի նշումը, որը համընկավ նաեւ արվեստագետի ծննդյան 50 ամյակի հետ: Ցուցասրահում ներկայացված էին անվանի նկարչի վերջին տարիների ստեղծագործությունները: Նկարչի քույրըՙ ցուցասրահի գեղարվեստական տնօրեն Նունե Ավետիսյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ իրենց ցուցասրահն այն հազավագյուտներից ...
Դեկտեմբերի 17-ին «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրին, որ մինչեւ հունվարի 23-ը հետաձգվել է Ռոմանոս Մելիքյանի 130 եւ կոնսերվատորիայի 90-ամյակներին նվիրված Հայ ...
Մանկավարժական համալսարանի 1-ին մասնաշենքի 2-րդ հարկում 2011 թ-ի նոյեմբերի 15-ին բացվեց հումանիտար գրականության ընթերցասրահը: Այն զբաղեցնում է 500 քառակուսի մետր տարածք, որից 120 քառակուսին ծառայում է որպես գրապահոց, մնացյալըՙ ընթերցասրահ 100 նստատեղով:
Ինչպես խոստացել էինք, այսօր անդրադառնում ենք Հայաստանի լավագույն մարզիկի ընտրության ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մշակած կարգին: Նախ նշենք, որ այդ կարգը քննարկվել էր մարզական լրագրողների ֆեդերացիայում եւ հավանության չէր արժանացել: Ուստի ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ մարզական լրագրողների ֆեդերացիան ներկայացրել էր թեկնածուների ցանկըՙ ելնելով մրցաշրջան-2013-ում մարզիկների նվաճումներից: ...
Թուրքիայում անցկացվող լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում հաջող հանդես եկավ ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանըՙ արժանանալով բրոնզե մեդալի: Էրզրումում անցկացված մրցումներում Արսենը ոլորավայրէջքում ցույց տվեց 1.47,41 րոպե արդյունքՙ զիջելով միայն իրանցիներ Մահդի Սոլողանին եւ Մոհամադ Դարբանդսարին:
Շախմատի Բրազիլիայի առաջնության 5-րդ տուրում հաղթելով առաջատար Ցեզար Ումետսուբոյին, Գրիգոր Սեւակ-Մխիթարյանը 4,5 միավորով գլխավորեց աղյուսակը: Ումետսուբոն եւ Ռաֆայել Լեյթաոն 4-ական միավորով հետապնդում են բրազիլահայ շախմատիստին: 6-րդ տուրում Մխիթարյանը կմրցի Պաուլո Ռայսի հետ:
Պեկինում ավարտին է մոտենում համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցաշարը: Երեկ մասնակիցները մեկնարկեցին բասկյան կամ կույր շախմատի մրցաշարում: Ընդհանուր առմամբ անցկացվելու է 5 տուր, ընդ որում յուրաքանչյուր տուրում մրցակիցները միմյանց հետ 2-ական պարտիա են խաղում:
Հենրիխ Մխիթարյանը «Ուկրաինսկի ֆուտբոլ» թերթի անցկացրած հարցման արդյունքներով 2-րդ տեղն է գրավել 2013-ի առաջնության լավագույն լեգեոնականների ցանկում: Նա վաստակել է 177 միավոր: Հիշեցնենք, որ Մխիթարյանն այս տարի մինչեւ մայիս հանդես էր գալիս «Շախտյորում» եւ 25 գնդակով ճանաչվել էր Ուկրաինայի 2012/13-ի առաջնության լավագույն ռմբարկու:
Այսօր Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Այն քաղաքում կտրվի շախմատի աշխարհի պատանեկան առաջնության մեկնարկը: Այն կանցկացվի տարիքային 6 խմբով: Հայաստանն այդ մրցումներում կներկայացնեն 28 շախմատիստներ: Նրանց թվում են միջազգային մրցաշարերի մեծ փորձ ունեցող գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք կվիճարկեն մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: