Դեկտեմբերի 20-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` կառավարության նախաձեռնությամբ: Ըստ որոշ տեղեկությունների` օրակարգում լինելու է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Ինչպես Պուտինն էր նկատել` Հայաստանը շտապում է, ու անգամ իրենք` ռուսները Հայաստանի հետեւից չեն հասնում անդամակցությունը գործարկելու առումով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ երեկվա հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Տավուշի մարզի սահմանային գոտում դեկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմից արձակած կրակի հետեւանքով հայ զինծառայողի սպանության վրա:
Նոյեմբերի 5-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով ռազմական գործողությունների առումով զսպվածություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ամբողջ այս ընթացքում հայկական կողմից չի արձակվել ոչ մի կրակոց:
Այսօր ժամը 11-ին Բաքվի Հեյդար Ալիեւի անվան կենտրոնում նախատեսվում է ստորագրել «Շահդենիզ-2» գազակոնդեսատային հանքավայրի մշակման նախագծի համաձայնագիրը: Նախապես հայտարարվել էր, որ հանդիսավոր միջոցառմանը ներկա կգտնվի Իտալիայի վարչապետը, սակայն ավելի ուշ այդ երկրի փոխարտգործնախարար Մարթա Դասուն հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի Բաքվում պետք է բավարարվեն Իտալիայի ԱԳ նախարար Էմմա Բոնինոյի ...
Երեկ` դեկտեմբերի 16-ին, խորին ափսոսանքով տեղեկացանք, որ վախճանվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայրը` հողի աշխատավոր, իր անբասիր կենսակերպով եւ համեստ կենցաղով հայտնի
Իսրայելին դիմելովՙ հրեա լրագրող Յուրի Ավներին ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում կոչ է անում վերջ դնել Նաթանյահուի մտասեւեռումներին եւ ողջունել Ժնեւում կայացած ամերիկա-իրանյան համաձայնությունը:
Եմենի խորհրդարանը ընդունել է օրենք, որն արգելում է երկրի տարածքում անօդաչու ինքնաթիռների օգտագործումը: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրեսը, վկայակոչելով եմենյան Սաբա լրատվական գործակալությանը:
Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների պետական գնման եւ բացթողնման գներն աճել են: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 2013 թվականի դեկտեմբերի 16-ից 22-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ...
- Պարոն Մանուկյան, մեզ հայտնի դարձավ, որ Դուք հանդիպում եք ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, երբ նա Երեւանում էր: Ո՞վ էր նախաձեռնել այդ հանդիպումը եւ ի՞նչ ձեւաչափով էր այն:
Այս կամ այն երկրի տնտեսական վիճակի մասին պատկերացում տվող հիմնական ցուցանիշը նախ եւ առաջ համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ), իսկ տնտեսության կառուցվածքի եւ կենսունակության մասին վկայող հիմնական ցուցանիշը` արդյունաբերության զարգացումը: Ինչպիսի՞ն են եղել Հայաստանի, մեր հարեւան երկրների, ԱՊՀ եւ ԵՄ նոր անդամ դարձած մի քանի այլ երկրների ցուցանիշները 2013-ին նախորդող ...
Ցանցի ընդարձակման եւ արդիականացման ծրագրի շրջանակներում, վերջերս հանրապետության տարածքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն տեղադրել է 60 նոր բազային կայան (30-2G/երկրորդ սերունդ եւ 30 3G/երրորդ սերունդ): Բազային 2 կայան տեղադրվել է Ավան, 4-ըՙ Շենգավիթ, 4-ըՙ Նորք-Մարաշ, եւ 6-ըՙ Աջափնյակ վարչական շրջաններում: Բազային 14 կայան է տեղադրվել Արարատի մարզի Սիս, Արաքսավան, Նոր Խարբերդ, Հովտաշատ, Զանգակատուն, ...
Արաբական Միացյալ Էմիրությունների ազգայինՙ Etihad ավիաընկերությունը երեկ հայտարարել է Աբու-Դաբի-Երեւանՙ շաբաթական չորս չվերթի իրականացման մասին: Դեպի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք չվերթերը կմեկնարկեն 2014թ. հուլիսի 2-ից:
Այս տարի Հայ առաքելական սուրբ եկեղեցին Սբ Հակոբի, Մարուգե ճգնավորի եւ Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության տոնը հիշատակել է դեկտեմբերի 15-ին, Հիսնակաց 3-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:
«Արվեստը շատացնում է Աստծու տված գեղեցիկը. քարին աչքեր է պարգեւում, որ նայի մեզ, ջութակին ձայն, որ լսելի դառնա մեր ներսի լռությունը, բեմում վերստեղծում է մարդու ապրած կյանքը, որ նա տեսնի իր վերելքներն ու անկումները: Արվեստագետներ են բոլոր նրանք, ովքեր շատացնում են կյանքի գեղեցիկը», մի առիթով ասել է Հովհաննես Չեքիջյանը:
Լոնդոնում երկարատեւ հիվանդությունից հետո կյանքի 82-րդ տարում վախճանվել Է կինոդերասան Փիթեր Օ՛Թուլը, որը հայտնի Է դարձել 1962 թվականին Լոուրենս Արաբացու դերով համանուն ֆիլմում:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այս անգամ նշում է օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի ստեղծագործական գործունեության 33-րդ եւ ծննդյան 55-րդ հոբելյանները:
Մեր երկրի, նրա ժողովրդի համար բարեբախտություն եւ թանկագին հարստություն է, երբ արժանապատիվ քաղաքացին ու պետական ազնիվ նկարագրով պաշտոնյան նույնանում են նույն անձի մեջ: Այդպիսի անհատներ եզակի չէին նախորդՙ խորհրդային դարաշրջանում: Այդպիսի արժանապատիվ նկարագրով, վատի ու չարի դեմ ընդվզող բնավորությամբ անհատ է Վայոց ձորի լավագույն զավակներից Ֆերդինանդ Կարապետի Ղազարյանը:
Ավանդույթի համաձայն, մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան որոշեց մրցաշրջան-2013-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին: Հարցմանը մասնակցել են մարզական 22 լրագրողներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է տասնյակի իր տարբերակըՙ ելնելով ֆեդերացիայի հաստատած թեկնածուների ցանկից:
Երիտասարդ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի հաղթանակով ավարտվեց Կալկաթայում անցկացված շախմատի մրցաշարը: Սամվելը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցների շնորհիվ առաջ անցավ նույնպիսի արդյունք ցույց տված Միխայիլ Մոժարովից, Լեւան Պանցուլայայից, Տիգրան Ս. Պետրոսյանից եւ Ազեր Միրզոեւից:
Բրազիլիայի շախմատի 80-րդ առաջնությունում հաջող է մեկնարկել բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Մեկնարկային 4 տուրերում նա վաստակել է 3,5 միավորՙ ընդամենը կես միավորով հետ մնալով Ցեզար Ումետսուբոյից:
Լոնդոնի շախմատի մրցաշարի հաղթող դարձավ նորվեգացի գրոսմայստեր Յոն Լյուդվիգ Համերը, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Տիգրան Ղարամյանը 7 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը: Ավարտական 3 տուրերում Ղարամյանը ոչ-ոքի խաղաց Զիաուր Ռահմանի հետ եւ հաղթեց Կալե Կիկին ու Յուստին Սարկարին:
Պեկինում վերջնագիծը հատեց համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով կայծակնային շախմատի մրցաշարը: Եթե արագ շախմատի մրցաշարում Լեւոն Արոնյանը շատ անհաջող էր խաղացելՙ 16 մասնակիցների մեջ գրավելով ընդամենը 14-րդ տեղը, ապա կայծակնային խաղում հայ գրոսմայստերը գերազանց ելույթ ունեցավ: Արոնյանը 30 հնարավորից վաստակած 19,5 միավորով գրավեց 2-րդ տեղնՙ արժանանալով արծաթե մեդալի: Ընդ որում Արոնյանը ...
Երեկ Նիոնում կայացած ֆուտբոլի չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքներով Դորտմունդի «Բորուսիան» 1/8 եզրափակիչում կմրցի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ: Ահա մյուս զույգերը: