RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-15 17:09:001947 թ. օգոստոսի 15-ն մահացել է հայ անվանի գրականագետ, բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը:​ ​ ​ ​ ​ ​ ​
2020-08-15 16:21:02Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով
2020-08-15 13:56:51“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)
2020-08-15 13:54:47Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի
2020-08-15 13:53:49Սկսվեց ռուսական պատվաստանյութի արտադրությունը
#217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013



Տեղադրվել է` 2013-12-13 23:21:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 842, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ

Վարշավայում երեկ մեկնարկեց կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը: Շախմատիստները մրցանակակիրներին կորոշեն 11 տուրերի արդյունքներով: Ընդ որում յուրաքանչյուր տուրում մրցակիցները միմյանց հետ 2 պարտիա են անցկացնումՙ խաղալով սեւ եւ սպիտակ խաղաքարերով:

4 տուրից հետո Հայաստանը ներկայացնող շախմատիստներից առավել հաջողը Գաբրիել Սարգսյանի եւ Տիգրան Պետրոսյանի ելույթն է, որոնք վաստակել են 7-ական միավոր:

Գաբրիելը առաջին 3 տուրերում միեւնույն 2-0 հաշվով պարտության մատնեց Վոյցեխ Սմիցեկին, Յայմե Ֆեռնանդես դե Բոբադիլային ու Վասիլի Նեդիլկոյին: 4-րդ տուրում Սարգսյանը 1-1 հաշվով ավարտեց Իվան Սալգադոյի հետ մրցախաղը:

Տիգրան Պետրոսյանն էլ մրցաշարը սկսեց 3 անընդմեջ հաղթանակներովՙ միեւնույն 2-0 հաշվով առավելության հասնելով Թոմս Կալնինսի, Դանիել Կոպժիկի եւ Ադամ Դեժժինսկու նկատմամբ: 4-րդ տուրում Տիգրանը մեկ միավոր վաստակեց Կասպեր Դրոզդովսկու հետ մրցախաղում:

Զավեն Անդրեասյանն ու Կարեն Գրիգորյանը վաստակել են 6-ական միավոր: Առաջին տուրում Զավենը 1,5-0,5 հաշվով հաղթել է Յակուբ Ժոստկոյին, ապա 2 պարտիաներն էլ շահել է Ցաբա Բոգնարից եւ Հաննա Էրենսկա-Բարլոյից: Իսկ ահա Արթուր Յուսուպովի հետ մրցախաղում հայ շախմատիստն ընդամենը կես միավոր վաստակեց:

Կարեն Գրիգորյանը միեւնույն 2-0 հաշվով հաղթեց Աննա Մարժուկին եւ Լուկաշ Վինսկուն, մեկական միավոր գրանցեց իր օգտին Ալեքսանդրա Լաչի եւ Արթուրս Բեռնոտասի հետ պարտիաներում:

8-ական միավորով առաջատարներն են Ալեքսեյ Դրեեւը, Ռիչարդ Ռապորտը եւ Քամիլ Միտոնը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ