RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-15 16:21:02Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով
2020-08-15 13:56:51“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)
2020-08-15 13:54:47Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի
2020-08-15 13:53:49Սկսվեց ռուսական պատվաստանյութի արտադրությունը
2020-08-15 12:49:29Կորոնավիրուսի 196 նոր դեպք, 320 առողջացած, 6 մահ
#217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-12-13 23:21:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 872, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 10

World Soccer-Ի ԴԱՓՆԵԿԻՐԸ ՔՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒՆ Է

Մխիթարյանի օգտին մեկ ձայն է տրվել

1997-ից World Soccer հեղինակավոր պարբերականը որոշում է իր վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Մրցաշրջան-2013-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն: Հարցման արդյունքներով նա վաստակել է 1075 միավոր եւ առաջ անցել Լիոնել Մեսիից (926): Լավագույն եռյակը եզրափակել է Մյունխենի «Բավարիայի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ֆրանկ Ռիբերին (870 միավոր): Հիշեցնենք, որ նշված եռյակը հավակնում է նաեւ ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակին, որի դափնեկիրը հայտնի կդառնա 2014-ի հունվարի 13-ին Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

Ռոնալդուն 2-րդ անգամ է ճանաչվում World Soccer-ի դափնեկիր: Առաջին անգամ նա հաղթող էր դարձել 2008-ին:

Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ)ՙ 658 միավոր, Արիեն Ռոբենը («Բավարիա»)ՙ 324, Նեյմարը («Բարսելոն»)ՙ 286, Ֆիլիպ Լամը («Բավարիա»)ՙ 255, Ռոբին վան Պերսին («Մանչեսթր Յունայթեդ»)ՙ 251, Ռոբերտ Լեւանդովսկին («Բորուսիա»)ՙ 250 եւ Գարեթ Բեյլը («Ռեալ»)ՙ 187:

Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վաստակել է 1 միավոր: Մխիթարյանի օգտին քվեարկել է Sports.ru-ի թղթակից Իվան Կալաշնիկովը: Նրա տարբերակում Մխիթարյանը եզրափակում է լավագույն տասնյակը:

World Soccer-ի առաջին դափնեկիրը բրազիլացի Ռոնալդոն է, որը 2002-ին 2-րդ անգամ հաղթող ճանաչվեց մրցույթում: Յուրօրինակ ռեկորդակիրը Լիոնել Մեսին է, որը 3 անգամ է լավագույնը ճանաչվել (2009, 2011, 2012-ին): 2 անգամ մրցանակը ստացել է բրազիլացի Ռոնալդինյոն (2004, 2005-ին):

Մեկական անգամ World Soccer-ի դափնեկիրներ են դարձել Զինեդին Զիդանը (1998-ին), Ռիվալդոն (1999), Լուիշ Ֆիգուն (2000), Մայքլ Օուենը (2001), Պավել Նեդվեդը (2003), Ֆաբիո Կանավարոն (2006), Կական (2007) եւ Խավին (2010):

Նշենք, որ նախորդ 16 մրցույթներում ընդամենը 2 անգամ է պատահել, որ World Soccer-ի դափնեկիրը չի ստացել նաեւ «Ոսկե գնդակը»: 2004-ին «Ոսկե գնդակը» հանձնվել էր Անդրեյ Շեւչենկոյին, իսկ World Soccer-ի ընտրյալը Ռոնալդինյոն էր: 2010-ին էլ World Soccer-ը նախապատվությունը տվել էր Խավիին, մինչդեռ «Ոսկե գնդակի» մրցույթում լավագույնն էր ճանաչվել Լիոնել Մեսին, որը վերջին 4 տարիների աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է:

World Soccer-ի վարկածով տարվա լավագույն մարզիչը Յուպ Հայնկեսն է («Բավարիա»), որը վաստակել է 86 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրել է Դորտմունդի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպըՙ 15 միավոր: 3-րդ տեղում Դիեգո Սիմեոնեն է («Ատլետիկո»)ՙ 5:

Աշխարհի լավագույն թիմ է ճանաչվել Մյունխենի «Բավարիան»ՙ 118 միավոր: 1-ական միավոր են վաստակել Մադրիդի «Ատլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան», Բոսնիայի եւ Գերմանիայի հավաքականները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ