RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-15 17:09:001947 թ. օգոստոսի 15-ն մահացել է հայ անվանի գրականագետ, բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը:​ ​ ​ ​ ​ ​ ​
2020-08-15 16:21:02Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով
2020-08-15 13:56:51“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)
2020-08-15 13:54:47Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի
2020-08-15 13:53:49Սկսվեց ռուսական պատվաստանյութի արտադրությունը
#217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-12-13 23:21:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1085, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՄԱՅԱ ՀՐԱՆՏԻ ԻՆՃԻԿՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Նախագահություն

Հայկական քիմիական գիտությունը ծանր կորուստ կրեց: Կյանքի 84-րդ տարում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի խորհրդական, Էլեմենտօրգանական միացությունների լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր Մայա Հրանտի Ինճիկյանը:

Ակադեմիկոս Մ. Ինճիկյանը ծնվել է 1930թ. Մոսկվայում:

1958թ. Մ.Հ.Ինճիկյանը քիմիական հանրությունում մեծ համբավ վայելող ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա.Թ.Բաբայանի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը, իսկ 1966թ. իր կողմից հայտնաբերված հիմքի ազդեցությամբ չորրորդային վինիլալ-իլամոնիումային աղերի վերախմբավորման-ճեղքման ռեակցիային նվիրված դոկտորական ատենախոսությունը:

1969 թ. Մ. Հ. Ինճիկյանը ղեկավարել է Հայկ. ՍՍՀ ԳԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի էլեմենտօրգանական միացությունների նորաբաց լաբորատորիան, որտեղ այժմ էլ հիմնարար հետազոտություններ են տարվում ֆոսֆորօրգանական միացությունների, մասնավորապեսՙ չհագեցած չորրորդային ֆոսֆոնիումային աղերի, երրորդային ֆոսֆինների եւ ֆոսֆինօքսիդների բնագավառում, որոնք լայն ճանաչում են գտել ինչպես հանրապետության գիտական շրջանակներում, այնպես էլ ԱՊՀ երկրներում եւ հեռավոր արտասհմանում:

Մ. Հ. Ինճիկյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 21 թեկնածուական եւ 2 դոկտորական ատենախոսություն:

Մեծ է Մ.Հ.Ինճիկյանի վաստակը նաեւ մանկավարժական եւ գիտահրատարակչական ոլորտում: Երկար տարիներ նա եղել է «Հայկական քիմիական ամսագրի» գլխավոր խմբագրի տեղակալը, գլխավոր խմբագիրը, ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետում դասավանդել է եւ կարդացել «Էլեմենտօրգանական միացություններ» առարկան:

Բարձր է գնահատվել Մ. Ինճիկյանի վաստակը գիտության մեջ: Նա պարգեւատրվել է «Պատվո նշան» եւ «Անանիա Շիրակացի» շքանշաններով: 2012թ. Մ. Ինճիկյանը արժանացել է գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը:

Մայա Հրանտի Ինճիկյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա իր աշակերտների եւ գործընկերների սրտերում:

ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան խոր վշտով հայտնում է, որ 2013թ. դեկտեմբերի 13-ին վախճանվեց ականավոր քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Մայա Հրանտի Ինճիկյանը, եւ ցավակցում է հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մ. Ինճիկյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2013թ. դեկտեմբերի 15-ին ժամը 18.00-ին /Երեւան, Ազատության պող. 26/:

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2013թ. դեկտեմբերի 16-ինՙ ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյան պող., 24):

ՀՀ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ