RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-15 17:09:001947 թ. օգոստոսի 15-ն մահացել է հայ անվանի գրականագետ, բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը:​ ​ ​ ​ ​ ​ ​
2020-08-15 16:21:02Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով
2020-08-15 13:56:51“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)
2020-08-15 13:54:47Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի
2020-08-15 13:53:49Սկսվեց ռուսական պատվաստանյութի արտադրությունը
#217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013



70-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2013-12-13 23:21:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1055, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՊՐՈՖ. ՀԱՅՐ ՊՈՂՈՍ ԼԵՒՈՆ ԶԵՔԻՅԱՆ

ԱՐԱ ԶԱՐՅԱՆ, Միրանո-Վենետիկ

Այս տարվա դեկտեմբերի 11-ին Վենետիկի Քա Ֆոսքարի պետական համալսարանի Քա Կապելլո բաժանմունքի Աուլա Բարատտոյի անվան նիստերի դահլիճում տեղի ունեցավ ականավոր հայագետ, լեզվաբան, աստվածաբան, գրականագետ, հայոց լեզվի ու գրականության ամբիոնի երկարակյաց վարիչ` պրոֆ. Պողոս Լեւոն Զեքիյանին նվիրված հուշ-երեկո: Առիթը` հայագետի ծննդյան 70-ամյակն էր ու երկարատեւ ու բեղմնավոր աշխատանքային գործունեության պաշտոնական ավարտը համալսարանական ատյանում: Բազմազան են պրոֆ. Զեքիյանի տիտղոսները. Վենետիկի Վենեթոյի ակադեմիայի անդամ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանեան անդամ, Վենետիկի Պո-Արաքս մշակութային ընկերության հիմնադիր անդամ, Վենետիկի պետական համալսարանի հայ լեզվի ու մշակույթի ամառնային խտացյալ դասընթացի հիմնադիր տնօրեն, Պադովայի Իտալիարմենիա ընկերակցության հիմնադիր անդամ եւ փոխտնօրեն, ՀՀ «Հրաչյա Աճառյան» ազատ համալսարանի պատվավոր անդամ, Վենեթոյի Գիտության, գրականության ու արվեստի ինստիտուտի թղթակից անդամ, Ժնեւի Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության պատվավոր անդամ: Ազատ տիրապետում է հայերեն (նաեւ գրաբար), թուրքերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին: Հեղինակ է հարյուրի հասնող գիտական ուսումնասիրությունների, հոդվածների ու տասնյակ թեմատիկ գրքերի:

Վենետիկի Քանալե գրանդե գլխավոր ջրանցքի եզրին ու Ադրիատիկի ծովախորշի ջրերով ողողված հիասքանչ Քա Կապպելլո պատմական շենքի նիստերի դահլիճում հավաքվել էին Հայր Լեւոնի բարեկամ պրոֆեսորները, ուսանողները, աշխատանքային ընկերները, տեղի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչները: Հուշ-երեկոն մտահաղացել ու կազմակերպել էր Քա Ֆոսկարի պետական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դոցենտ, պրոֆ. Ալդո Ֆեռարին , որը ողջույնի խոսքից հետո համառոտ ներկայացրեց հոբելյարի հայագիտական հետազոտական, ուսումնասիրական բեղուն գործունեությունը: Հնարավորություն չունենալով Վենետիկ ժամանել, ընթերցվեցին Ժնեւի համալսարանի հայ լեզվի եւ գրականության ամբիոնի դասախոս եւ Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ` Վալենտինա Քալցոլարիի ու ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայագիտության եւ հումանիտար բաժնի տնօրեն դոկտ. պրոֆ. Վլադիմիր Բարխուդարյանի գնահատանքի նամակները: Վենետիկյան համլսարանի Քա Քապելլո բաժանմունքի պրոֆ. Դանիելա Մենեգինին հրապարակեց Քա Ֆոսկարի պետական համալսարանի դեկան, իրանագիտության պրոֆ. Ռիկկարդո Ձիպոլիի հոբելյարին ուղղված ողջույնի ուղերձը: Ելույթներով հանդես եկան Վենետիկի Սբ. Ղազար կղզու Մխիթարյան մայրավանքի աբբահայր` Հայր Եղիա Քիլաղբյանը , Բելառուսիայում Վատիկանի դեսպան, Հռոմի պապի առաքելական նվիրակ, Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտտին , Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր տնօրեն, պրոֆ. Գաբրիէլլա Ուլուհոջյանը , Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյան հայագիտության ամբիոնի պրոֆ. Թեո Մ. Վան Լինթը , Բոլոնիայի համալսարանի հայագիտության, կովկասագիտության, մոնղոլագիտության ու թրքագիտության ամբիոնի գիտաշխատող` Աննա Շիրինյանը , Քա Ֆոսքարի համալսարանի Ասիայի եւ Միջերկրական Աֆրիկայի բաժանմունքի ռուսերեն, վրացերեն լեզվի դասախոս պրոֆ. Լուիջի Մագարոտտոն , նույն բաժանմունքի թուրքերեն լեզվի դասախոս, պրոֆ. Ջիամպիերո Բելլինգերին : Ելույթ ունեցողները անդրադարձան պրոֆ. Պողոս Լեւոն Զեքիյանի անգնահատելի ներդրմանը մասնավորապես հայագիտության, կովկասագիտության, գրականության, լեզվաբանության բնագավառում, նշելով նրա մեծ վաստակը դասախոսական, ցուցահանդեսների եւ գիտաժողովների կազմակերպման ու կրոնական բնագավառում կատարած հետազոտությունների բնագավառում: Հուշ-երեկոյի վերջում հանդես եկավ Իտալիայի հայոց միության նախագահ, Միլանի համալսարանի հայագիտության բաժանմունքի դասախոս, պրոֆ. Պայքար Սվազլյանը նշելով, որ հպարտ է, քանզի Մոնսինյոր Գուջերոտտիի հետ միասին Հայր Լեւոնի առաջին սաներից է եղել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ