RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-15 17:09:001947 թ. օգոստոսի 15-ն մահացել է հայ անվանի գրականագետ, բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը:​ ​ ​ ​ ​ ​ ​
2020-08-15 16:21:02Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով
2020-08-15 13:56:51“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)
2020-08-15 13:54:47Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի
2020-08-15 13:53:49Սկսվեց ռուսական պատվաստանյութի արտադրությունը
#217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013



Տեղադրվել է` 2013-12-13 23:21:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1292, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 20

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵՊ, ԻՍԿ ՀԱՅԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԻՏԼԵՐՆ ԱՆՑԱՎ ԳՈՐԾԻ»

Վ. Պ.

Դեկտեմբերի 9-ին եւ 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կազմակերպվել են Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի ընդունման 65-ամյակին նվիրված քննարկումներ, որոնց հիմնական բանախոսներն իրենց ելույթներում ընդգծել են կոնվենցիայի կարեւորությունը եւ նշանակությունը մարդկության դեմ ծանր հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման հարցում:

ԱԳՆ հաղորդագրության համաձայնՙ քննարկմանը մասնակցող, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը բարձր է գնահատել Ռաֆայել Լեմկինի ներդրումը կոնվենցիայի մշակման եւ վերջինիս անփոխարինելի դերը ցեղասպանության ոճրի իրավական սահմանման գործում: Ըստ հաղորդագրության, դեսպան Նազարյանը հիշեցրել է, որ իր մասնագիտությունը ընտրելու որոշման համար շրջադարձային է եղել Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը:

Հայաստանի դեսպանը նշել է, որ մարդկության դեմ ոճրագործությունների դեմ պայքարի այդ անկոտրում նվիրյալը հետագա իր կյանքը նվիրել է ցեղասպանության ճշմարտության բացահայտմանն ու կանխարգելմանը:

Դեսպան Նազարյանը հավելել է, որ Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել մարդկության դեմ ծանր հանցագործությունների կանխարգելման եւ դատապարտման ուղղությամբ ու իր անվերապահ աջակցությունը հայտնել Ցեղասպանության կանխարգելման գործում ՄԱԿ-ի գրասենյակների գործունեության առթիվ:

Քննարկումներից մեկում ցուցադրվել է հատված Լեմկինի հայտնի հարցազրույցից, ուր նա, պատասխանելով այն հարցին, թե ինչը ստիպեց իրեն հետաքրքրվել ցեղասպանության թեմայով, նշում է. «Ցեղասպանությունը տեղի ունեցավ մի քանի անգամ: Տեղի ունեցավ հայերի հանդեպ, իսկ հայերից հետո Հիտլերն անցավ գործի»: Քննարկման մասնակիցների ու բանախոսների կողմից անդրադարձ է կատարվել 1915թ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչմանը:

Միջոցառումներին, ի թիվս անդամ պետությունների, մասնակցել են ՄԱԿ-ի տարբեր մարմինների պաշտոնյաներ ու փորձագետներ, ՀԿ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ռաֆայել Լեմկինի ընտանիքի անդամները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ