RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013



ՓԱՐԻԶ

Տեղադրվել է` 2013-12-11 22:49:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 828, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ

Մ. Հ.

Դեկտեմբերի 10-13-ը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվում է մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման հարցերով միջկառավարական կոմիտեի նիստը, իսկ դեկտեմբերի 16-19ՙ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին հանդիպումները:

Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման հարցերով միջկառավարական կոմիտեում Հայաստանն ընտրվել է նախագահ եւ կոմիտեի անդամ է: Կոմիտեի աշխատանքները նախագահելու է մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը: Դեկտեմբերի 10-13-ը ներառյալ կայանալու է կոմիտեի լիագումար նիստը, որի ընթացքում քննարկվելու են նոր ստացված քառամյա պարբերական զեկույցները, մշակութային բազմազանության հիմնադրամի շրջանակներում իրականացված միջոցառումները, դրամահավաքի իրականացման ռազմավարությունը եւ հիմնադրամի միջոցների ծախսումը, ինչպես նաեւ այլ հարցեր:

1954 թ. Հաագայի կոնվենցիայի շրջանակներում կազմակերպվելիք նիստերին կմասնակցեն ՀՀ մշակույթի, ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

1954 թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեում նախատեսվում են ընտրություններ, քննարկվելու են նշված կոնվենցիայի քարտուղարության կողմից իրականացված գործողությունները, բռնազավթած տարածքներում մշակութային արժեքների պաշտպանության, ներկայացված ազգային զեկույցների, Երկրորդ արձանագրության եւ Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի համատեղելիության հետ կապված այլ հարցեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ