RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013



Տեղադրվել է` 2013-12-10 23:36:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 894, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՏԱՐԻՆ ԿԵԶՐԱՓԱԿԻ ՊԵԿԻՆՈՒՄ

Լեւոն Արոնյանը կմասնակցի վաղը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկող համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով անցկացվելիք շախմատի մրցումներին: Մասնակիցներն իրենց հարաբերությունները կպարզեն արագ, կայծակնային եւ բասկյան համակարգով շախմատի մրցաշարերում:

Դեկտեմբերի 12-ին կկայանան արագ շախմատի մրցաշարի առաջին 4 տուրերը, հաջորդ օրը տեղի կունենան ավարտական 3 տուրերի հանդիպումները: Դեկտեմբերի 14-16-ը կանցկացվի կայծակնային մրցաշարը 30 տուրով: Մրցումները կավարտվեն դեկտեմբերի 18-ին, երբ կկայանան բասկյան համակարգով մրցաշարի ավարտական 4-րդ եւ 5-րդ տուրերը:

Մրցաշարին կմասնակցեն 16 շախմատիստներ: Լեւոն Արոնյանը կմրցի Սերգեյ Կարյակինի, Ալեքսանդր Գրիշչուկի, Շահրիյար Մամեդյարովի, Պերես Լեյնիեր Դոմինգուեսի, Ռուսլան Պոնոմարյովի, Թեյմուր Ռաջաբովի, Լե Քուան Լիեմի, Վան Հաոյի, Վան Յուեի, Յան Նեպոմնյաշչու, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Գատա Կամսկու, Պետեր Լեկոյի, Վասիլի Իվանչուկի եւ Անիշ Գիրիի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ