RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013



Տեղադրվել է` 2013-12-10 23:36:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 857, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԾՆՈՒՆԴՈՎ ՀԱՅ ԳՐԻԳՈՐ ՎԵՐՆԵՐՆ` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

Մ. Հ.

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում օրերս տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը, որի մեներգիչներն էին` Մարինա Նաչկեբիան (սոպրանո, Վրաստան) եւ Գրիգոր Վերները (բարիտոն, Ռուսաստան): Երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես նախերգանքներ, այնպես էլ արիաներ իտալական եւ ռուսական հանրահայտ օպերաներից

Անդրադառնալով մեներգիչներին, հարկ է նշել, որ Գրիգոր Վերները ծնունդով Երեւանից է, այժմ ապրում է Սանկտ Պետերբուրգում, Մարիինյան թատրոնի մենակատարներից է:

«Շատ լավ երաժիշտներ կան Հայաստանում եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդամները երիտասարդ լինելով հանդերձ` շատ տաղանդավոր են: Ինձ համար շատ հաճելի էր նրանց հետ աշխատելը»,- նշեց Գրիգոր Վերները:

Վերջին անգամ երաժիշտը Երեւանում եղել է 2002 թվականին, սակայն հայաստանյան հանդիսատեսի համար ելույթ է ունենում առաջին անգամ:

Իսկ Մարինա Նաչկեբիան նշեց, որ այս տարվա ամռանը դարձել է «Ռիկարդո Զանդոնայի» օպերային մրցույթի (Ռիվա դել Գարդա, Իտալիա) երրորդ մրցանակի եւ «Արամ Խաչատրյան» հատուկ մրցանակի դափնեկիր: Երգչուհին նշեց, որ ուրախ կլիներ կրկին հանդես գալ հայաստանյան հանդիսատեսի առջեւ:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, անդրադառնալով խաչատրյանական տարվա շրջանակներում երիտասարդական նվագախմբի կատարած աշխատանքներին, նշեց, որ իրենք հասել են նրան, որ աշխարհում մեծ ճանաչում ունեցող մենակատարներ սկսել են կատարել Խաչատրյանի գործերը, մասնավորապես, նրանցից մեկը Եղիսաբեթ թագուհու անվ. ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող, անվանի ջութակահար Անդրեյ Բարանովն է, ով նոյեմբերի 24-ին Մոսկվայում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ներկայացրեց Խաչատրյանի Ջութակի կոնցերտը: Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ այն երեկոները, որ 2013-ին նվիրվեցին հայ մեծ կոմպոզիտորին, շատ քիչ են, դրանք կշարունակվեն նաեւ հետագայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ