RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013



ԳՅՈՒՄՐԻ

Տեղադրվել է` 2013-12-10 23:36:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 861, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՄԵԿ ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՊԱԿԱՍՈՒՄ Է 320-350 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Գ. Մ.

Գյումրու Սբ. Յոթվերք եկեղեցու երիտասարդական «Բարեգործական ջոկատը» մոտ երկու ամիս առաջ նախաձեռնել էր «Մեկ բացիկ=մեկ բնակարան» ծրագիրը, որի էությունը հետեւյալն էր: 1988 դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի 25-ամյակի շեմին տպագրվում էր 15.000 խորհրդանշական բացիկ, որոնցից յուրաքանչյուրը քաղաքացիների ու կազմակերպությունների շրջանում 400 դրամով վաճառելով, պետք է հավաքվեր 6 մլն դրամ, այդ գումարով մինչեւ դեկտեմբերի 7-ը գնվեր մեկ բնակարան ու նվիրվեր քաղաքի երկրաշարժից անօթեւան բազմանդամ ընտանիքներից մեկին: Յուրաքանչյուր ոք, գնելով մեկ բացիկ, օգնում էր մեկ անօթեւան ընտանիքի բնակարանով ապահովելուն:

Անհրաժեշտ գումարը մինչեւ նախանշված օրը չհավաքվելու պատճառով ձեռնարկի հեղինակները դրա գործողության ժամկետը մեկ շաբաթով երկարացրել են: Ինչպես տեղեկացրել են կազմակերպիչները, այդ ժամանակամիջոցում բացիկների վաճառքից հավաքվել է մոտ 4 մլն 480 հազար դրամ, իսկ գոնե երկսենյականոց մեկ բնակարան գնելու համար, հաշվի առնելով Գյումրիում գործող շուկայական գները, հարկավոր է եւս 320-350 հազար դրամ:

Ի դեպ, բացիկների իրացումը չի սահմանափակվել միայն Գյումրիով: Մեկ ամսվա ընթացքում դրանք վաճառվել են ինչպես այստեղ, այնպես էլ հանրապետության մարզերում ու մայրաքաղաք Երեւանում: Հատկապես այս վերջինի հարցում երիտասարդների հույսերը չեն արդարացել. չնայած մայրաքաղաքային տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին ու աջակցման տրված խոստումներին, այդ բուհեր ուղարկված 2600 բացիկներից վաճառվել է մոտ 600-ը, մնացածը հետ է վերադարձվել: Ձեռնարկի հեղինակները դրանում դիտավորություն չեն տեսնում, այլ կարծում են, որ մայրաքաղաքացիները, հեռու լինելով Գյումրիում առկա պատկերից, չգիտենՙ ինչ բան է 25 տարի տնակում ապրելը: Գյումրիում մոտ 13.000 բացիկից չի իրացվել 1000-ը: Իսկ ընդհանուր առմամբ մոտ 10.000 մարդ է մասնակցել ձեռնարկին, գնել բացիկներ: Որոշակի թվով բացիկներ վաճառվել են Շիրակի մարզպետարանում, Գյումրու քաղաքապետարանում, մանկավարժական ինստիտուտում:

Մնացած բացիկների իրացման եւ անհրաժեշտ գումարի հավաքման խնդիրը երիտասարդները հույս ունեն լուծել այս մեկ շաբաթվա ընթացքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ