RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013



Տեղադրվել է` 2013-12-10 23:36:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 860, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԵԿՈՂ ՏԱՐՎԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Ա. Մ.

Իսկ «բաց երկնքի» քաղաքականությունը արդեն բերում է ավիատոմսերի գների էժանացման

«Հուսով ենք, որ հաջորդ տարվա գարնանից Հայաստանում կսկսի գործել առաջին բյուջետային ավիաընկերությունը` Երեւանը կապելով Եվրոպայի մոտ 10 երկրների հետ», լրագրողների հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: Նա նշեց, որ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում, եւ ինքը դեռ չի կարող հայտնել ավիաընկերության անունը:

Արման Խաչատրյանը տեղեկացրեց, որ բյուջետային ավիաընկերությունները, ընտրելով երկրորդային օդանավականներ, որոնց սակագները բարձր չեն, ինքնաթիռում մատուցելով սահմանափակ ծառայություններ, տնտեսում են գումար եւ առաջարկում են ավելի մրցունակ գներ, քան մյուս ավիափոխադրողները:

Խոսելով Հայաստանի կառավարության կողմից ավիացիայում «բաց երկնքի քաղաքականության» անցնելու արդյունքների մասինՙ Արման Խաչատրյանը նշեց, որ դրա 3-4 տարվա ընթացքում կապահովի 1,5 տոկոս տնտեսական աճ, կստեղծվեն 20 հազար նոր աշխատատեղեր, 20-25 տոկոսով կաճեն ուղեւորափոխադրումների ծավալները, 10-50 տոկոսով կնվազեն ավիատոմսերի գները: Նրա հավաստմամբՙ այդ քաղաքականությունն արդեն ազդել է ավիատոմսերի գների վրա: 40 տոկոսով էժանացել են Երեւան-Դուբայ ավիատոմսերի գները` 200 հազար դրամից դառնալով 120 հազար, նախկինում շաբաթական իրականացվող 3-4 չվերթի փոխարեն իրականացվում է 11 չվերթ: Երեւան-Մոսկվա ավիատոմսի գինը 200 հազար դրամից դարձել է 160 հազար դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ