Ասոցիացման համաձայնագրի ի չիք դառնալուց հետո կարեւոր են մնացել Հայաստանի համար ցավոտ խնդիրները. ժողովրդավարություն եւ իրավունքի գերակայություն, պայքար կոռուպցիայի դեմ, մարդու իրավունքներ:
Երբ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն դեկտեմբերի 5-ին Կիեւում հայտարարեց, որ մտադիր է մասնակցել Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երեւանյան գագաթաժողովին, ադրբեջանական մամուլում կարծիքներ հնչեցին, որ նա այդպիսի որոշում ընդունել է ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ «ունեցած խորհրդատվություններից հետո»:
Օրերս չինական առաջին լուսնագնացի հաջող արձակումից հետո չին փորձագետները խոսում են տիեզերական նոր ծրագրերի մասին: ՉԺՀ Ազգային տիեզերական վարչությանն առընթեր Լուսնի հետազոտման կենտրոնում Սինհուա գործակալության թղթակցին ասել են, որ նախատեսվում է մինչեւ 2050 թվականը Լուսնի վրա ստեղծել հրթիռակայան:
Երեկ տեղի ունեցավ բանագետ, բանահավաք, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունը. ականատես վերապրողների վկայություններ» ստվարածավալ գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը, որը մինչ այս լույս էր տեսել հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այն կազմվել է 700 ականատես վերապրողների վկայությունների հիման վրա: Գիրքը հրատարակվել է 1500 օրինակով:
Ստորեւ թարգմանաբար եւ հատվածաբար ներկայացնում ենք անգլիական «Գարդիան» թերթում տպագրված Ջեյմի Դովարդի եւ Շառլոտ Լատիմերի հոդվածը, որն արտատպել է «Արմինյըն_Միրոր Սփեքթեյթըր» շաբաթաթերթը նոյեմբերի 30-ի համարում:
Հայաստանը երբեք չի գտնվել եւ մինչ օրս էլ չի գտնվում կայուն եւ տնտեսապես զարգացած երկրների ցանկում, ինչը կհրապուրեր եվրոպական երկրներին ներդրումներ անել Հայաստանում: Բայց բելգիական գործարար շրջանակներն արդեն մի քանի տարի առանձնակի հետաքրքրություն են դրսեւորել Հայաստանի ուղղությամբ. ինչը պայմանավորված է ոչ թե Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությամբ, այլ պարզապես սփյուռքահայերի գործուն ...
Դեկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Ջովաննի Ռիչիուլլիինՙ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոյեմբերին Երեւանում մեկնարկած աշնանային ծառատունկի հիմնական ծրագիրն ամբողջությամբ ավարտվել է: Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ տնկվել են շուրջ 20 հազար ծառ եւ 14000 թուփ: Ըստ այդմ, շուրջ 10 հազար ծառ եւ 14 հազար թուփ տնկվել են մայրաքաղաքի կանաչապատման ընկերությունների կողմից:
«Հուսով ենք, որ հաջորդ տարվա գարնանից Հայաստանում կսկսի գործել առաջին բյուջետային ավիաընկերությունը` Երեւանը կապելով Եվրոպայի մոտ 10 երկրների հետ», լրագրողների հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: Նա նշեց, որ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում, եւ ինքը դեռ չի կարող հայտնել ավիաընկերության ...
Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) շարունակում է իրագործել արդեն բարի ավանդույթ դարձած «Շնորհավո`ր Ամանորդ, իմ նոր ընկեր» Համահայկական երիտասարդական ծրագիրը, որի նպատակն է, օգտագործելով Ամանորը շնորհավորելու բարի ավանդույթը, նամակների (այդ թվում էլեկտրոնային նամակների), բացիկների միջոցով շնորհավորել միմյանց` նոր կապեր հաստատելով Սփյուռքում եւ Հայաստանում, հատկապես Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ...
«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու եւ «գենդեր» եզրույթը օրենքից հանելու մասին բազմիցս խոսվեց, ինչպես նաեւ փոփոխություն կատարվեց, բայց` մասնակի:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգային դեղարտադրող «Լիկվոր» դեղագործական ընկերությանը միջոցառման շրջանակներում հանձնվել է պետական որակի ՊԱԳ (պատշաճ արտադրական գործունեություն, GMP) համապատասխանության հավաստագիր: «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո երեկ տեղի ունեցած «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովի ժամանակ, խոսելով այս մասին, «Լիկվոր» ընկերության տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը ...
Անգլիացիներն ասում են, որ չկա տարվա վատ եղանակ, կա վատ հագուստ: Հետեւաբար, օրինակ, Հայաստանում, այս օրերին, երբ ջերմաստիճանն իջավ զրոյից ներքեւ, ոչ թե վատ եղանակ է, այլ մարդիկ վատ հագուստ են կրում, քանի որ մրսում են: Բայց անգլիացիների ոչ բոլոր ասածներին է պետք անվերապահորեն համաձայնել, օրինակ, նույն անգլիացիները, Լորդերի պալատում, ...
Գյումրու Սբ. Յոթվերք եկեղեցու երիտասարդական «Բարեգործական ջոկատը» մոտ երկու ամիս առաջ նախաձեռնել էր «Մեկ բացիկ=մեկ բնակարան» ծրագիրը, որի էությունը հետեւյալն էր: 1988 դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի 25-ամյակի շեմին տպագրվում էր 15.000 խորհրդանշական բացիկ, որոնցից յուրաքանչյուրը քաղաքացիների ու կազմակերպությունների շրջանում 400 դրամով վաճառելով, պետք է հավաքվեր 6 մլն դրամ, այդ գումարով մինչեւ ...
Դեկտեմբերի 9-ին կյանքից անժամանակ հեռացավ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության վարչության անդամ Արտաշես (Արթուր) Բարսեղյանը :
Հոգեպարար երեւոյթ էր ներկայ գտնուիլ Դեկտեմբեր 1-ին Նիւ Եորքի Գարնըկի Հոլի «Ուէյլ» համերգասրահը, ուր 5րդ յաջորդական տարին ըլլալով ամերիկահայ պատանի տաղանդներ կը մասնակցէին երաժշտական աւարտական մրցանքին: Անոնք իրենց տաղանդովը կը ներկայանային հանրութեան: Պատանի ուժեր, որոնք պիտի դառնան վաղուան հպարտութիւնը մեր դարաւոր ազգային ժառանգութեան:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում օրերս տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը, որի մեներգիչներն էին` Մարինա Նաչկեբիան (սոպրանո, Վրաստան) եւ Գրիգոր Վերները (բարիտոն, Ռուսաստան): Երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես նախերգանքներ, այնպես էլ արիաներ իտալական եւ ռուսական հանրահայտ օպերաներից
Արդեն երրորդ անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ սկսում են «Web Ծիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմը հանդիսատեսին կներկայանա «Ճանապարհորդություն դեպի Չեխիա» նախագծով: Անսամբլը դեկտեմբերի 11-ին ելույթ կունենա «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով նվագախմբի պաշտոնական կայքը, համերգի ընթացքում կհնչեն չեխ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Օրերս Մոսկվայում լույս է տեսել Արարատ Ղուկասյանի «Փնտրտուքների ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուն: Այն ընդգրկում է հեղինակի ավելի քան 40 բանաստեղծություններՙ նրա ստեղծագործությունների մի փոքրիկ երկաքաղ:
Ռուսական «Սպորտ-Էքսպրեսն» ամփոփելով ՌԴ պրեմիեր լիգայի աշնանային հատվածում ֆուտբոլիստների ելույթները, կազմել է առաջնության խորհրդանշական հավաքականըՙ հաշվի առնելով յուրաքանչյուր տուրում իր կողմից ֆուտբոլիստներին տրված գնահատականները:
Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ այդ մարզադպրոցի բաց առաջնությունը: Խաղարկվող մեդալները վիճարկեցին 4 մարզադպրոցների 62 հրաձիգներ: Հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով, դիպլոմներով եւ հուշանվերներով, նրանց մարզիչներըՙ դրամական պարգեւներով, իսկ մասնակից սկսնակ մարզիկներըՙ հուշագավաթներով:
Դեկտեմբերի 13-15-ը անգլիական Մանչեսթր թաղաքում կանցկացվի թաեքվոնդոյի Գրան պրիի խաղարկությունը, որին անհատապես հրավիրվում են մասնակցելու միայն իրենց քաշային կարգերում բարձր վարկանիշ ունեցող մարզիկները: Ստուգատեսի մասնակից 250 ուժեղագույն թաեքվոնդոյիստների թվում կլինի նաեւ հայկական թաեքվոնդոյի առաջատար, Լոնդոնի օլիմպիական խաղերում 5-րդ տեղը գրաված Արման Երեմյանը: Մինչեւ 80 կգ քաշային մարզիկն իր մարզիչ Վարդան ...
Պերուի մայրաքաղաք Լիմայում անցկացված շախմատի մրցաշարում հիանալի հանդես եկավ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, որը 9 հնարավորից վաստակած 7 միավորով նվաճեց գլխավոր մրցանակը: Կարենը մնաց անպարտելիՙ տոնելով 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Նա հաղթեց Ֆրանկո Մամանին, Ռոդրիգո Մենդոզային, Էդվին Կոնդորիին, Վալենտին Օսվալդոյին եւ Դանիել Ուրիբեին:
Լեւոն Արոնյանը կմասնակցի վաղը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկող համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով անցկացվելիք շախմատի մրցումներին: Մասնակիցներն իրենց հարաբերությունները կպարզեն արագ, կայծակնային եւ բասկյան համակարգով շախմատի մրցաշարերում:
Լոնդոնի շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Տիգրան Ղարամյանը հաղթեց ավստրիացի Յորգ Ժեզլին եւ վաստակեց 2,5 միավոր: 3-ական միավորով աղյուսակը գլխավորում են 10 շախմատիստներ:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հետնապահ «Ալաշկերտի» ղեկավարությունը մտադիր է ձմռանը զգալիորեն ուժեղացնել թիմի կազմըՙ հրավիրելով նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների: Մասնավորապես, չի բացառվում, որ գարնանը թիմի դարպասը պաշտպանի Գեւորգ Կասպարովը: Վերջինս խզել է պայմանագիրն Իրանի «Զոբ Ահանի» հետ եւ այժմ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում է: Ճիշտ է, «Արարատի» գլխավոր մարզիչ ...
Հնդկաստանում անցկացվող շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Յացեկ Ստոպայի հետ: Նա 4 միավորով հետապնդում է ուզբեկ Մարատ Ջումաեւին, որը 4,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: