RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013



Տեղադրվել է` 2013-12-10 18:15:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 670, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԱԲՐԱՀԱՄ-ՇՏԻԳԼԻՑ 3-ՐԴ ՄԵՆԱՄԱՐՏԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

Հայտնի է դարձել 2-րդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի եւ այդ տիտղոսի ներկայիս տեր Ռոբերտ Շտիգլիցի նոր մենամարտի անցկացման վայրն ու ժամկետը: Մրցակիցներն աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն 2014-ի մարտի 1-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում:

Մենամարտի կազմակերպման համար հայտարարված մրցույթը շահել է Շտիգլիցի պրոմոութերին պատկանող Sport Event Steinforth պրոմոութերական ընկերությունը, որն առաջարկել էր 3,1 մլն դոլար: Իսկ Աբրահամի պրոմոութերին պատկանող Sauerland Event-ն առաջարկել էր 1,5 մլն դոլար: Մենամարտի համար Ռոբերտ Շտիգլիցը կստանա 2,1 մլն դոլար, իսկ Աբրահամի պարգեւաճարը կկազմի 800 հազար:

Եվ այսպես, հաջորդ տարվա գարնան առաջին օրը 33-ամյա Արթուր Աբրահամը 3-րդ անգամ կմենամարտի Ռոբերտ Շտիգլիցի հետՙ փորձելով ռեւանշի հասնել մրցակցի նկատմամբ ու վերադարձնել չեմպիոնական գոտին: Այն Աբրահամից Շտիգլիցը խլել էր այս տարվա մարտին կայացած մենամարտում: Իսկ 2012-ի օգոստոսին Արթուր Աբրահամն առաջին անգամ էր նվաճել միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսըՙ հաղթելով Շտիգլիցին:

Հերթական մենամարտը Արթուր Աբրահամի համար կլինի 43-րդը պրոֆեսիոնալ ռինգում: Արթուրը շահել է 38 մենամարտ, կրել է 4 պարտություն: Շտիգլիցի համար հերթական մենամարտը կլինի հոբելյանականՙ 50-րդը: Շտիգլիցը տոնել է 46 հաղթանակ, կրել է 3 պարտություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ