RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013



Տեղադրվել է` 2013-12-10 18:15:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1080, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՍՈՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՄԵՐԳԸ ՀՈԽՍՏԵՐԻ (ԳԵՐՄԱՆԻԱ) ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Հ. Ծ.

«Սոնա Բարսեղյանը Երեւանից (Հայաստան) մեծագույն տաղանդն է իր երկրի: Ներկայիս նա սովորում է Քոլներ երաժշտական բարձրագույն կրթօջախում, Նինա Տիչմանի մոտ, կատարելագործելու իր բնական տաղանդը: Կիրակի առավոտյան շրջանի դաշնամուրային երաժշտության սիրահարները հնարավորություն ունեցան ըմբոշխնելու այս երիտասարդ տաղանդին Հոխստերի պատմական քաղաքապետարանում: Մենք լսեցինք բարձրարվեստ դաշնամուրային մենահամերգ: Բախի, Բեթհովենի, Ռախմանինովի եւ Սեզար Ֆրանկի ստեղծագործություններից կազմված ծրագիրը որոշ դժվարություններ ներկայացնում էր, սակայն դաշնակահարուհին ամենայն դյուրությամբ հաղթահարեց դրանք երաժշտական կտորները մեծագույն զգայունակությամբ ներկայացնելով ունկնդիրներին, որոնք բուռն ծափահարություններով ընդունեցին նրան», գրել է գերմանացի երաժշտագետը Սոնայի համերգի առնչությամբ:

Սոնա Բարսեղյանը Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական կրթօջախի շրջանավարտ է: Ելույթներ է ունեցել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Բելգիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Լիտվայում, Բելառուսում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում: Մասնակցել է բազում միջազգային մրցույթների եւ արժանացել պատվավոր մրցանակների, այդ թվում Հայաստան համահայկական հիմնադրամի «Ճանապարհ դեպի ապագա» մրցանակը 2003-ին եւ «Դասական երաժշտության կատարողական արվեստի» նախագահական մրցանակը 2009 թվին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ