RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013



Տեղադրվել է` 2013-12-10 18:15:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1371, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԻԲԱՆԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

ՍԴՀԿ մամլո դիվան

Սոցիալդեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության ատենապետ Նարեկ Գալստյանը, ուղեկցությամբ ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանի, վարչության անդամներ Հարություն Բալաբանյանի, եւ արտակարգ ու լիազոր դեսպանորդ, ՍԴՀԿ քաղաքական դիւանի պատասխանատու Դմիտրի Մարտիրոսյանի, հանդիպեց Հայաստանում Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան, դոկտոր Ժան Մակարոնի հետ: Հանդիպման ընթացքում Լիբանանի դեսպանն ու ՍԴՀԿ պատվիրակությունը քննարկեցին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրները, ինչպես նաեւ ներկա իրավիճակը Մերձավոր Արեւելքումՙ հատկապես Լիբանանում եւ Սիրիայում: ՍԴՀԿ ատենապետը Լիբանանի դեսպանին ներկայացրեց կուսակցության դիրքորոշումները Հայաստանում սոցիալական արդարության հաստատման, օլիգոպոլիաների դեմ պայքարի հարցերում, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնեց Լիբանանի դեսպանին իր երկրիՙ միջազգային ասպարեզում Հայաստանի հետ գործակցության համար: Լիբանանի դեսպանն իր խոսքում անդրադարձավ Լիբանան-Հայաստան գործարար կապերին, խոսեց հնարավոր համաժողովի մասին, որին ի պատասխան ՍԴՀԿ ներկայացուցիչները խոստացան իրենց աջակցությունը: Խոսելով Լիբանանում եւ Սիրիայում տիրող իրավիճակի մասին, ՍԴՀԿ ատենապետն իր խոսքում նշեց, որ Հնչակյան կուսակցության համար շատ կարեւոր է խաղաղությունը այդ երկու եղբայրական երկրներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ