RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-12-10 18:15:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 844, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԱՄՆ-ՈՒՄ ՄԵՂԱԴՐՎԱԾ ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ

Պ. Ք.

ԱՄՆ-ում խարդախության մեջ մեղադրվող ռուսաստանցի 11 դիվանագետներ իրենց կանանց հետ շուտով կվերադառնան Ռուսաստան: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հաղորդեց «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով անանուն աղբյուրներ:

Թերթի անանուն դիվանագիտական աղբյուրներից մեկը ընդգծել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները երբեւիցե չեն բարձրացրել ռուս դիվանագետների հետ կապված կասկածների հարցը: Թերթի զրուցակիցը «սադրանք» է անվանել այն փաստը, որ երկու երկրների դեսպանությունները չեն անցկացրել համապատասխան խորհրդակցություններ:

Կասկածյալներից մեկը Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան աշխատակից է, մնացյալ 10 անձինք ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչության աշխատակիցներ են իրենց կանանց հետ: Մնացած 38 կասկածյալները ԱՄՆ-ից հեռացել էին ավելի վաղ:

«Ազգը» օրերս գրել էր ԱՄՆ-ում բուժապահովագրության հետ կապված խարդախությունների մեջ ամբաստանվող ռուսաստանցի 49 դիվանագետների եւ նրանց ընտանիքների անդամների մասին: Այժմ հայտնի են առավել ստույգ տեղեկություններ: Խարդախության մեղադրանքներ ներկայացվել են ռուսաստանցի 25 (այդ թվում բարձրաստիճան) դիվանագետների եւ նրանցից 24-ի կանանց: Այդ մասին հաղորդվեց դեկտեմբերի 5-ին: Քննության տվյալների համաձայն, կասկածյալները ապօրինաբար նյութական օգնություն են ստացել աղքատների բուժապահովագրության Medicaid ծրագրով: Ենթադրվում է, որ 2004-2013 թթ. նրանք խաբեությամբ ստացել են գրեթե 500 հազար դոլար օգնություն: Ըստ որում, դիվանագետները իշխանություններին ներկայացրել էին աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանքներՙ էապես նվազեցնելով իրենց ընտանիքների եկամուտները:

ՌԴ ԱԳՆ-ն մերժել էր դիվանգաետներին հասցեագրված մեղադրանքները եւ հայտարարել էր, թե ԱՄՆ-ի իշխանությունները խախտել են դիվանագիտական անձեռնմխելիությանը վերաբերող միջազգային նորմերը: Ի դեպ, «Կոմերսանտի» աղբյուրը ենթադրում է, որ ռուսաստանցի դիվանագետները չեն ձերբակալվի իրենց անձեռնմխելիության պատճառով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ