RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013



ԾԱՆՐԱՄԱՐՏ

Տեղադրվել է` 2013-12-06 23:25:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1164, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնուհի, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ, ինչպես եւ խոստացել էր ամուսնանալու ժամանակ: Հարկադրված դադարը պայմանավորված էր մարզուհու մայրանալով:

Հռիփսիմեն շուրջ 2,5 ամիս է, ինչ վերսկսել է մարզումները: Այժմ նա արդեն կարողանում է իրեն ենթարկել 100 կգ-անոց ծանրաձողը: Ընտանիքի անդամներն էլ ըմբռնումով են վերաբերվում Հռիփսիմեի որոշմանը, ամեն կերպ աջակցում են նրան, իսկ փոքրիկի խնամքի հարցում մեծապես օգնում է սկեսուրը:

Անվանի մարզուհին պատրաստվում է հաջորդ տարվա ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որտեղ նպատակադրվել է մրցանակակիր դառնալ: Իսկ եթե չստացվի, ապա կփորձի այդ բացը լրացնել աշխարհի առաջնությունում: Իսկ նրա հեռահար նպատակը 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիադային մասնակցելն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ