RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013



Տեղադրվել է` 2013-12-06 23:25:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1284, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍ. «ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԻՎԸ»

Մոսկվայի «Սպարտակում» հանդես եկող Արաս Օզբիլիսը հարցազրույց է տվել «Սովետսկի Սպորտի» թղթակցին: Թեեւ Արասը կարողանում է ռուսերեն խոսել, սակայն նախընտրել է հարցազրույց տալ անգլերենով, որպեսզի ոչինչ չշփոթի:


- Ռուսաստանում իսկական ձմեռ է: Կիրակի օրն էլ Ռոստովում, որտեղ «Սպարտակն» անցկացնելու է այս տարվա վերջին հանդիպումը, 1-4 աստիճան ցուրտ է սպասվում: Արաս, հնարավո՞ր է դեկտեմբերին Ռուսաստանում ֆուտբոլ խաղալ:

- Եթե անկեղծ, ապա խաղադաշտերի մեծամասնությունն ահավոր վիճակում է: Սակայն ստիպված ենք խաղալ: Նույնիսկ -5 աստիճանի դեպքում կարելի է ֆուտբոլ խաղալ, թեեւ ցուրտ եղանակը խնդիրներ է ստեղծում: Հատկապես դժվար է փոխարինման դուրս գալ եւ միանգամից խաղի մեջ ներգրավվել: Սակայն ֆուտբոլիստի համար եղանակային անբարենպաստ պայմանները չպետք է խոչընդոտ լինեն:

- «Վոլգայի» հետ խաղում առատ ձյուն էր տեղում: Վիճակվե՞լ է ավելի վատ պայմաններում խաղալ:

- Այո, 3 տարի առաջ «Այաքսի» կազմում Մոսկվայում խաղացել եմ «Սպարտակի» դեմ Եվրոպայի լիգայում: Դա փետրվարին էր եւ ավելի ցուրտ եղանակ էր:

- Թիմի գլխավոր մարզիչը խոստացել է մի քանի օր հանգիստ տրամադրել, եթե «Ռոստովի» հետ հաջող խաղաք:

- Չէի հրաժարվի մի քանի օրվա հանգստից, քանի որ ամռանը գրեթե արձակուրդ չունեցա: Միայն 10 օր եմ հանգստացել: Այդ ժամկետն իմ օրգանիզմին բավարար չէ:

- Ուրեմն ամեն ինչ կանե՞ք հաղթելու համար:

- Իհարկե: Հարցը միայն հանգստյան օրերը չեն: Այդ խաղը շատ կարեւոր է մրցաշարային առումով: Հետո նոր կարելի է մտածել հանգստի մասին:

- Ի դեպ, որտե՞ղ ես անցկացնելու արձակուրդդ:

- Սկզբում կմեկնեմ Ամստերդամ: Այնտեղ է իմ տունը, ընտանիքս: Հետո բոլորովս կուղեւորվենք Դոմինիկյան Հանրապետություն, որտեղ էլ կդիմավորենք Նոր տարին:

- Քեզ բախտ է վիճակվել բնակվել մի քանի երկրներում: Դու ծնվել ես Թուրքիայում: Օրինակ, ինչպե՞ս են այնտեղ դիմավորում Նոր տարին:

- Գաղափար չունեմ, քանի որ միայն մեկ տարի եմ ապրել Թուրքիայում: Իսկ ամենահիշարժանը 2000-ին Գերմանիայում տեղի ունեցած տոնակատարությունն էր, որը տպավորվել է: Այն ժամանակ ես 10 տարեկան էի եւ մենք ընտանիքով Գերմանիայում էինք:

- Մանկության տարիներին հավատո՞ւմ էիր Ձմեռ պապին:

- Իսկ նա ո՞վ է: Նրա մասին չեմ լսել: Երեւի դա մեր Սանտա Կլաուսն է: Փոքր տարիքում հավատում էի նրա գոյությանը:

- Ո՞ր երկիրն ես համարում քո հայրենիքը:

- Իհարկե, Հայաստանը:

- Սակայն մինչեւ հավաքական հրավիրվելը երբեք չէիր եղել Հայաստանում:

- Այո: Իմ հարազատները սփռված են ողջ աշխարհով մեկ: Ընտանիքս բնակվում է Հոլանդիայում: Գուցե ցանկանում էի Հայաստան այցելել, սակայն չէր ստացվում:

- Քո մասին գրում էին, որ սկզբում համաձայնվել ես հանդես գալ Հոլանդիայի հավաքականում: Եվ միայն հետագայում ես որոշել խաղալ Հայաստանի ընտրանիում:

- Ինձ հրավիրել էին Հոլանդիայի երիտասարդական հավաքական: Այդ ժամանակ «Այաքսի» կազմում ուսումնամարզական հավաքի էի մեկնել ԱՄՆ: Որոշեցի չմեկնել Հոլանդիայի հավաքական, այլ սրտիս խորքում հասկացա, որ ցանկանում եմ պաշտպանել Հայաստանի պատիվը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ