RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013



ՄՐՑՈՒՅԹ

Տեղադրվել է` 2013-12-06 23:25:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1304, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 17

Է. ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸՙ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՂԹՈՂ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Յուրաքանչյուր տարի ՀՀ պետական մրցանակի շուրջ քննարկումների պակաս չի զգացվում: Այս տարի քննադատությունների սլաքն ուղղվեց Հայաստանի գրողների միության նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանի կողմը: Նրա «Է» գիրքն այս տարի արժանացավ ՀՀ պետական մրցանակի: Ի դեպ, վերոնշված ժողովածուի կողքին մրցույթին ներկայացված էին Էդուարդ Խաչիկյանի «Եվ արեւը մայր մտավ լուսաբացին», Դավիթ Մկր-Սարգսյանի «Երկվություն», Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը», Հրաչ Սարիբեկյանի «Երկվորյակների արեւը», Բակուր Կարապետյանի «Շուշեցու հիշատակարանը», Արեւշատ Ավագյանի «Հոգեգույներ ծածկագրերով», Վահագն Մուղնեցյանի «Զոհանվեր», Գոհար Նիկողոսյանի «Լրջացող խաղ», Շանթ Մկրտչյանի «Արտացոլանք, հեռու, բազմադեմ», Ալիս Հովհաննիսյանի «Ճյուղեր-տերեւներ» ստեղծագործությունները:

Էդվարդ Միլիտոնյանը որպես մրցանակ կստանա 10.000 ԱՄՆ դոլար:

Ստորեւ կներկայացնենք Է. Միլիտոնյանի մրցանակի արժանացած ժողովածուի բանաստեղծություններից մեկը, որը կոչվում է Սեր.

Կատուներն իրար

այնպես են լիզում,

Քնքշանքի չարն է

զնգում վայրենի:

Ապրելու ջանքը

չի կորչում իզուր,

Մահն է միշտ ծաղկում

կյանքի վազերին:

Դարչինի հոտից եւ

համից նշի

Կիմանաս ինչպես

զատվեց խավարից

Լույսը, որ սիրո

շերտերով լայնշի

Արարում է ցատկ`

ի վեր ցավերից:

Եվ դու պտտվող

մարմինների հետ

Հղկում ես հոգուս

անկյունները սուր,

Երբ դառնա ողորկ ու

պինդ առհավետ,

Կընկնես ինչպես

սերմ հավերժող մասուր:

Առայժմ ձեռնպահ մնալով մրցանակակիր ժողովածուի մասին կարծիք հայտնելուցՙ ասենք, որ ի պատասխան քննադատությանը, թե անպատեհ է Գրողների միության նախագահի դիրքում գրական մրցանակ ստանալը, Էդ. Միլիտոնյանը ասել է, որ գործը մրցանակի էր ներկայացրել նախագահ ընտրվելուց առաջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ