RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013



Տեղադրվել է` 2013-12-06 23:25:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1111, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸՙ ՋՈՐՋ ԴՅՈՔՄԵՃՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Հ. Ծ.

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 30-ի համարում տպագրված Հարութ Սասունյանի հոդվածից տեղեկանում ենք, որ Լոնգ Բիջում (Կալիֆոռնիա) Գերագույն դատարանի նորակառույց մի շենք այսուհետեւ կրելու է Ջորջ Դյոքմեճյանի անունը: 339 միլիոն դոլար արժողությամբ դատական համալիրի պաշտոնական բացումը կատարվել է նոյեմբերի 21-ին:

Ջորջ Դյոքմեճյանը 28 տարի պատվով ծառայել է Կալիֆոռնիա նահանգին: 1982-ին դժվարությամբ ընտրվելով կառավարիչ, 1986-ին նա վերընտրվել է ջախջախիչ հաղթանակ տանելով իր հակառակորդի նկատմամբ: Դրանից առաջՙ 1973-83 տարիներին նա գլխավոր դատախազ էր եղել, իսկ 1967-ից 1979 թթ.ՙ նահանգային սենատոր եւ Սենատում մեծամասնական խմբավորման առաջնորդՙ 1969-ին:

1988-ին նա փոխնախագահի հավանական թեկնածու է եղել, բայց նախընտրել է չմասնակցել ընտրարշավին:

Հինգհարյուրից ավելի կառավարական պաշտոնյաներ ներկա են եղել դատական շենքի բացման արարողությանը եւ շնորհավորել նախկին կառավարչին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ