RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013



Տեղադրվել է` 2013-12-06 23:25:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1242, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՍԱԼԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ 100 ՏԱՐԵԿԱՆ Է ԵՎ ՈՒՆԻ ՆՈՐ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎ

Հ. Ծ.

Նյու Հեմփշիրի Սալեմ փողոցում գտնվող հայկական «Արարատ միաբանության» եկեղեցին իր հիմնադրման 100-ամյակն է նշել նոյեմբերին իր շարքերում ընդունելով նոր հոգեւոր հովիվՙ պաստոր Սեմ Քաջիկյանին, որն ընտանիքի հետ վերջերս է տեղափոխվել այնտեղ Կանադայից:

Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրությանՙ 1800-ականների վերջերին եւ 1900-ականների սկզբներին որոշակի թվով հայեր հաստատվել են Սալեմում եւ զգալով, որ մինչեւ Լոուրենս (Մասաչուսեթս) հասնելը հավատացյալների համար դժվարություն է ստեղծում, 1912 թվի հոկտեմբերին մի հանձնախումբ են կազմել, որն զբաղվել է տեղում եկեղեցի կառուցելու գործով: Հյուսիսարեւելյան փողոցի երկաթուղային ընկերությունը հողատարածք է հատկացրել, իսկ «Քրիստոսի միացյալ եկեղեցական կոնֆերանսը» (ՔՄԵԿ)ՙ ֆինանսական օժանդակություն ցուցաբերել: Կառուցումը սկսվել է 1913-ի հուլիսին, եւ եկեղեցին օծվել է նույն թվի նոյեմբերի 12-ին: Եկեղեցու այսօրվա հավատացյալներից շատերը նախկին 19 սկզբնավորողների հետնորդներն են: Հարյուր տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Նախկին ագարակների փոխարեն վեր են խոյացել արդիական առեւտրի կենտրոններ: Լոուրենսի եւ Սալեմի եկեղեցիները միաձուլվել են իրար, եւ արարողությունն էլ հայերենից անգլերենի է վերածվել: Սակայն եկեղեցին դեռեւս մնում է որպես համախմբող օջախ: Նոր հոգեւոր հովվի առաջին պատարագին ներկա են գտնվել ՔՄԵԿ-ի Հյուսիսային Ամերիկայի Հայկական ավետարանական միության եւ Հայկական միսիոներական ընկերության ներկայացուցիչները:

Արարողությունից հետո «Տուսկան» ռեստորանում ճաշկերույթ է տեղի ունեցել, որի ընթացքում հյուրերը ըմբոշխնել են Բոստոնի «Քեֆ» համույթի երաժշտական համարները: Սառա Գիլմանը ներկայացրել է Արարատ եկեղեցու հարյուրամյա պատմությունը, իսկ Սալեմի ավագ դպրոցի ուսանող Ջեկ Բրունելը ցուցադրել է էկրանի վրա ավելի քան 500 լուսանկարներ եկեղեցու հետ կապված նշանակալի իրադարձությունների մասին:

Նյու Հեմփշիրի կառավարիչ Մեգի Հասանը հավաստագիր է ստորագրել, որով ճանաչել է եկեղեցու կատարած դրական դերը համայնքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ