RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013



ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ ԴԵՄ

Տեղադրվել է` 2013-12-06 23:25:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1154, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԵՆ ԱՅՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ԲԱԼԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Պ. Ք.

Եվրոմիության երկրների արդարադատության եւ ներքին գործերի նախարարները պայմանավորվել են ժամանակավոր այցագրային ռեժիմ սահմանել բալկանյան պետությունների նկատմամբ: Այսպիսով, Եվրոմիությունը հավանություն է տվել Գերմանիայի եւ Ֆրանսիայի նախաձեռնությանը, որոնք մտահոգված են Բալկաններից փախստականների հարաճուն ներհոսից, գրում է գերմանական «Շպիգել» շաբաթահանդեսը:

ԵՄ-ում ընդունված որոշման համաձայն, միության անդամ երկրներն իրավունք ունեն այցագրային ռեժիմը վերականգնել անօրինական ներգաղթյալների կամ քաղաքական ապաստանի անհիմն խնդրանքների թվի կտրուկ աճի դեպքում: Տվյալ միջոցը կարող է ձեռնարկվել միայն ծայրահեղ դեպքում եւ կգործի կես տարի:

Ըստ որում, եվրոպական երկրները չեն կարողանա նման ռեժիմ հաստատել սեփական հայեցողությամբ: Հարկ կլինի համապատասխան խնդրանքով դիմել Եվրոպայի խորհրդին, որտեղ դրա օգտին պետք է հանդես գա ԵՄ անդամ երկրների մեծամասնությունը:

2009 թվականին Եվրոմիությունը վերացրել էր այցագրերը այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Մակեդոնիան, Սերբիան եւ Չեռնոգորիան, իսկ 2010-ից ազատորեն ԵՄ մուտք գործելու իրավունքից օգտվում են նաեւ Ալբանիայի եւ Բոսնիա-Հերցեգովինայի քաղաքացիները: Գերմանիայում եւ եվրոպական մի շարք այլ պետություններում այդ երկրներից եկած փախստականների թիվը վերջին 1 տարում կտրուկ ավելացել է, ինչը հարուցում է տեղական իշխանությունների մտահոգությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ