RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013



Տեղադրվել է` 2013-12-06 23:25:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1097, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 18

«ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԳԻՆԸ ԿԱԽՎԱԾ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

Ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին

Իրանից գազ գնելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունները Իրանի հետ պաշտոնական մակարդակում քննարկումներ չեն ունեցել: Այս մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին: «Իրանը Հայաստանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է, մի քանի տարի է, ինչ երկու երկրների միջեւ գործում է համաձայնագիր, որի շրջանակում երկու երկրները միմյանց հետ բարտերային եղանակով են համագործակցում` «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» սկզբունքով»,- ասաց դեսպանը:

Իրանական գազն ավելի մատչելի եւ շահավե՞տ կլինի Հայաստանի համար, քան ռուսականը, հարցին պատասխանելովՙ Մոհամմադ Ռեյիսին նշեց, որ գների տարբերությունների մասին հնարավոր չէ խոսել ենթադրական եղանակով. հստակ դատողություններ հնարավոր կլինի անել միայն պայմանավորվածությունների դեպքում: «Իրանը Թուրքիային գազ է վաճառում միջազգային գործող գներով, սակայն բարեկամ որոշ երկրների համար բացառված չէ, որ զեղչեր կիրառի: Դա կախված է այն համաձայնություններից, որոնք ձեռք կբերվեն»,- ասաց դեսպանը` կատակելով, որ թվեր մատնանշել չի ցանկանում, քանի որ այդքան էլ լավ չէ մաթեմատիկայից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ