RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
2020-11-28 22:33:07Սամվել Ալեքսանյանը ֆեյքրի ֆաբրիկայի համակարգիչները տեղափոխել է
#211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013



Տեղադրվել է` 2013-12-05 23:30:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 920, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 13

CIA-Ը ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԵՏԵՎՈՒՄ Է ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻՆ

Պ. Ք.

Օրական կատարվում է մոտ 5 մլրդ գրանցում

Ամերիկյան հատուկ ծառայություններից մեկըՙ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) հետեւում է ամբողջ աշխարհում բջջային հեռախոսների տերերի տեղաշարժերին եւ բացահայտում նրանց կապերը: «Վաշինգտոն փոստ» թերթը դեկտեմբերի 5-ի համարում գրում է, որ այդ են վկայում ԱԱԳ եւ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած գաղտնի փաստաթղթերը:

Թերթի տվյալների համաձայն` ԱԱԳ-ն ամեն օր բջջային հեռախոսների տեղաշարժերի վերաբերյալ մոտ 5 մլրդ գրանցում է կատարում: Գործակալության տվյալների բազայում տեղեկություններ կան հարյուրմիլիոնավոր սարքերի գտնվելու վայրերի մասին: Աշխարհի տարբեր երկրներում բջջային հեռախոսների տեղաշարժմանն առնչվող տվյալների «վիթխարի ծավալների» մասին թերթին հայտնել է նաեւ ԱԱԳ մի անանուն աշխատակից, որը մասնակցում է տվյալ ծրագրին եւ խոսել է ԱԱԳ-ի համաձայնությունն ստանալուց հետո միայն:

Ընդսմին նշվում է, որ թեեւ ծրագիրն ուղղված չէ ԱՄՆ քաղաքացիների հեռախոսների գաղտնալսմանը, դա «ակամա» կարող է տեղի ունենալ: Բացի դրանից, տվյալների բազայում տեղեկություններ են ստացվում արտերկիր մեկնող տասնյակ միլիոնավոր ամերիկացիների վերաբերյալ:

Համացանցից օգտվողների եւ դիվանագետների լրտեսմանը վերաբերող եւ մյուս գաղտնի նյութերը մամուլում հրապարակվում են այս տարվա հունիսից: ԱՄՆ-ում Սնոուդենի նկատմամբ քրեական գործ է հարուցված պետական գաղտնիքի հրապարակման մեղադրանքով: Նա ժամանակավոր ապաստան է գտել Ռուսաստանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ